
Ինչ է ստիպում Սերժ Սարգսյանին նշանակել Ռոբերտ Քոչարյանի կադրերին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» իր խմբագրական սյունակում գրում է. «Թեև նոր կառավարության վերջնական կազմը դեռ հայտնի չէ, այդուամենայնիվ արդեն իսկ պարզ է, որ գործադիրում շատ են Ռոբերտ Քոչարյանի կադրերը։
Չնայած նրանք անցած տարիներին բավակաևիև հլու-հնազանդ ծառայել են նաև Սերժ Սարգսյանին, այդուհանդերձ, թե՛ ՀՀկ թիմի ներսում, թե՛ հանրության մոտ ասոցացվում են առավելապես նախկին նախագահի կառավարման շրշանի հետ։
Ինչը ստիպեց, որ Ս Սարգսյանը գնար նման քայլի։ Այստեղ կարող է լինել երեք տարբերակ։
1 .Ս Սարգսյանը դա արեց ռուսական կողմի ճնշման տակ։ Այս տարբերակի դեպքում՝ հավանական է համարվում, որ ռուսական հանձնակատարի դերում հանդես է գալիս Ռոբերտ Քոչարյանը, որն էլ հրահանգել է ԲՀԿ-ին չմտնել կոալիցիա՝ ասելով՝ առանց այդ ել ամեն բան արվելու է այնպես, ինչպես մենք ենք ուզում։ Իսկ ԲՀԿ-ին վերապահվել ընդդիմադիր դաշտին «տիրություն անելու» գործառույթը, որպեսզի այդտեղ անկանխատեսելի խմորումներ չսկսվեն։
2. Գործում է «երկու ղարաբաղցիների չկռվելու» կանոնը, որի մասին, ի դեպ, 2013թ. նախագահական ընտրություններից առաջ հայտարարեց Ռ. Քոչարյանը։ Ըստ այդմ՝ Քոչարյան-Սարգսյան զույգն իր բոլոր քայլերն իրականացնում Է փոխհամաձայնեցված։ Եվ նոր վարչապետին ՀՀԿ-իիև ներկայացնելիս Ս. Սարգսյանի ակնարկը՝ չարախնդալու մասով ինչպես նաև դրան ի պատասխան՝ Քոչարյանի վերջին հարցազրույցում Սարգսյանին ուղղված կշտամբանքը զուտ իմիտատիվ բնույթ են կրում։ ՀՀԿ-ի սիրած բառապաշարով ասած՝ «պասերով աշխատելու» ղարաբաղյան այս ավանդական գործելաոճով Սարգսյանն ու Քոչարյանը պատրաստվում են անխոչընդոտ կերպով 2018-ին դարձյալ փոխվել տեղերով։ Ընդ որում՝ ՍԴ փոփոխությունները դրան որևէ կերպ չեն խանգարում։
3. Նշաևակելով քոչարյանական կադրերին՝ Սերժ Սարգսյանը միտումնավոր է փորձում շատերի մոտ տպավորություն ստեղծել, թե ինքը Ռ. Քոչարյանի հետ որևէ խնդիր չունի՝ հարկ եղած դեպքում դա օգտագործելով ՀՅԴ-ի և հատկապես ԲՀԿ-հ հետ ծրագրերում։
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրջա համարում։