Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, լեփ-լեցուն դահլիճում ապրիլի 10-ին և 11-ին շարունակվեց փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի, Արտակ և Արեն Վերանյանների դռնբաց դատական նիստը:
«Հայաստանի առաջին նախագահի ցանկացած հարցազրույց, իհարկե, ուշագրավ է, հետաքրքիր և սպասվում է հասարակության կողմից, նա շատ հմուտ քաղաքական գործիչ է, ով մեր ժողովրդին տարել է դեպի անկախացում: Գնահատականներ կան, որոնց հետ երբևէ չեմ կարող համաձայնել… Կա տերմինների սխալ օգտագործում. «արևմտամետ» ասելու մեջ մեծ հաշվով խնդիր չեմ տեսնում, բայց դա պիտակավորման փորձ է
Նախարարի պաշտոնակատարը հանձնարարել է ապրիլի 15-ից մարզերում սկսել ցրտահարությունից տուժած տնտեսություններին սերմացուի բաշխման աշխատանքները։
ՀՀ նախագահի և Հայաստանի իշխող` Հանրապետական կուսակցության կողմից Ձեր հանդեպ ցուցաբերված բարձր վստահությունը վկայում է, որ ունեցած մեծ փորձառությունն ու քաղաքական գործչի լավ համբավը լավագույնս կարող եք ծառայացնել Հայաստանի առջև ծառացած կենսական խնդիրների լուծմանը: Վստահ եմ, որ Ձեր վարչապետական գործունեությունը լինելու է արդյունավետ ու արգասավոր և այն իր կարևոր սլաքներից մեկով ուղղված կմնա ի բարօրություն Արցախի:
Վստահեցվում է, որ Նեթանյահուի ռուսական այցի չեղյալ հայտարարումը կապված է Ուկրաինայի ճգնաժամի հետ:
«Քիչ առաջ այցելեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Որպես հայ քրիստոնյա ինձ համար կարևոր էր ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելուց ստանալ Վեհափառի հայրապետական օրհնությունը»:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի ոստիկան Հայկ Ղարագյոզյանի կողմից քաղաքացի Ռիփսիկ Մանուկյանին ծեծելու դեպքի առթիվ` ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քաղաքը մի քանի ամիս գտնվել է պաշարման մեջ և վերահսկվել է իսլամական «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման զինյալների հարձակմանը:
Հանդիպումը տեղի է ունեցել Իրանի պաշտպանության նախարարությունում:
«Ակնհայտ է նաև, որ ԲՀԿ-ն այդքան սուր չի կարող ընդունել Հովիկ Աբրահամյանի պարագան, և ավելին` Հովիկ Աբրահամյանն ընդունելի ֆիգուր է ԲՀԿ-ի ղեկավարության համար: Այդ առումով` կարելի է ասել, որ գտնվել է կոմպրոմիս` կողմերի համար ընդունելի թեկնածուի իմաստով:
Ընդգծվում է, որ սա ԱՄՆ-ի դեսպանի կողմից իշխող կուսակցության շտաբ-բնակարան այցելելու առաջին դեպքն է վերջին 10 ամսվա համար:
Դավիթ Հարությունյանի՝ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար նշանակվելու մասին տեղեկատվության հայտնվելուց հետո, ԱԺ-ում ակտիվորեն քննարկվում է այն հարցը, թե ով պետք է փոխարինի նրան ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի և ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարի պաշտոնում:
Ապրիլի 13-ին, ժամը 03.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են դիմել 1964 թ. ծնված Կարինե Մ.-ն, 2005 թ. ծնված Աննա Թ.-ն, 1991 թ. ծնված Ծաղկանուշ Ե.-ն և 1984 թ. ծնված Հարություն Հ.-ն:
Խոսքը մասնավորապես գնում է պատժամիջոցների երրորդ՝ տնտեսական, փուլին անցում կատարելու մասին:
Պլանավորված է, որ այցի ընթացքում իսրայելական պատվիրակությունը հանդիպելու է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հետ:
Ես ապշեցուցիչ նմանություն եմ տեսում մի քանի շաբաթ առաջ Ղրիմում տեղի ունեցածի և ներկայումս արևելքում տեղի ունեցող դեպքերի միջև:
ԿՀՎ-ի ներկայացուցիչը սակայն չի մանրամասնել, թե արդյոք Բրենանը մեկնե՞լ է Կիև, թե՞ ոչ:
Բերդավանի 33-ամյա բնակիչ Նազելի Աթոյանը վառել է անկողինը, սպառնացել վառել իրենց տունը: Նոյեմբերյանցի փրկարարները հանգցրել են կրակը, վառված անկողինը տնից դուրս բերել:
Արդյոք կարելի՞ է հուսալ, որ նոր վարչապետի նշանակումից և նոր կառավարության ձևավորումից հետո կկրճատվի միգրացիան, աղքատության ցուցանիշը, կառավարությունը կխթանի ծնելիության աճին և մյուս առաջնահերթ խնդիրների լուծմանը:
Ապրիլի 14-ին, ժամը 09.45-ին ահազանգ է ստացվել, որ Սարի Թաղի 18-րդ փողոցի տներից մեկի նկուղ ջրեր են լցվում, ինչի հետևանքով նկուղի պատի հիմքը թուլացել է, առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է օգնության:
Ինչ վերաբերում է նրան, որ որոշ ԲՀԿ-ականներ այլ ձևաչափերով հնարավոր է՝ ներգրավված լինեն կառավարությունում, ապա այստեղ ևս մեր տեսակետը հստակ է՝ նույն պահից այդ մարդիկ կդադարեն լինել ԲՀԿ անդամ, կհեռացվեն կուսակցութունից, կդադարեն լինել մեր թիմակիցը։ Մենք, բնականաբար, կտանք մեր հստակ գնահատականը, սակայն վստահաբար՝ ամենակոշտ գնահատականը նման մարդկանց կտա հանրությունը։ Ես չեմ կարծում, թե որևէ մեկը պատրաստ է նման բարոյական ճնշման տակ մտնել:
168.am-ի տեղեկություններով, Տիգրան Սարգսյանի հետ միաժամանակ հրաժարական տալու ցանկություն էին ներկայացրել կառավարության աշխատակազմի բոլոր նրա մերձավորները, և այժմ Հ.Աբրահամյանը ոչ միայն նախարարների նոր թեկնածուներ է փնտրելու, այլև նոր աշխատակազմ:
Ապրիլի 12 ին կայացած համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկի ընթացքում մայրաքաղաքի վարչական շրջաններում տնկվել է 17064 ծառ և 4780 թուփ:
Բոլորիդ խնդրում և կոչ ենք անում ուսումնասիրել «Դ!ԵՄ ԵՄ» համակարգը նկարագրող փաստաթուղթը և դրա համաձայն ձևավորել ձեր նախաձեռնող խմբերը։ Եթե արդեն ունենք ձևավորված նախաձեռնող խումբ, ապա խնդրում ենք համապատախանեցնել այն ընդհանուր ձևաչափին՝ հիմք ընդունելով այս փաստաթուղթը։
Ուկրաինայի հարավ-արևելքը պետք է գտնվի Ռուսաստանի կազմում, դա Ռուսաստանի մասնիկն է:
«Խնդիրը վարչապետի անձը չէ, խնդիրն այս համակարգի ամբողջական փոփոխությունն է և տնտեսական ճգնաժամից դուրս գալու ուղիները»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի նախկին արտգործնախարար, Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության հանրապետական խորհրդի նախագահ Ալեքսանդր Արզումանյանը` անդրադառնալով նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանի նշանակմանը:
Մենք քսան օրվա ընթացքում վարչապետի հետ միասին ձևավորելու ենք նոր կառավարություն: Այն ժամանակ կառավարության խնդիրների մասին հանգամանորեն կխոսենք:
Ա. Հարությունյանն անդրադարձել է պետական և տարածքային կառավարման առանձնահատկություններին, նշելով, որ ՏԻՄ կայացման գործընթացում համայնքների ղեկավարներից շատ բան է կախված և խորհուրդ է տվել հետամուտ լինել համայնքային խնդիրների լուծմանը:
Տիմոշենկոն գտնում է, որ ուժի կիրառումը կհանգեցնի բավական մասշտաբային արյունահեղությանը և ամենայն հավանականությամբ Ռուսաստանի համապատասխան ագրեսիային:
Մտավորականի խոսքը պետք է ուղղղված չլինի կառավարությանը, այլ հասարակությանը: Հասարակությունը պետք է ազդի կառավարության վրա, որպեսզի նա կատարի այն, ինչ որ պետք է: Երբ մենք մեր խոսքի ուղղվածությունը սահմանափակում ենք…