Տիմոշենկոն դեմ է արտահայտվել երկրի հարավ-արևելքում հակաահաբեկչական գործողության անցկացմանը
Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Յուլյա Տիմոշենկոն երեկ երեկոյան դեմ է արտահայտվել երկրի հարավ-արևելքում հակաահաբեկչական գործողության իրականացմանը:
Նա կարծում է, որ Ուկրաինայի արևելյան քաղաքներում զինված անձանց կողմից պետական շենքերի գրավումից հետո ստեղծված իրավիճակը անհրաժեշտ է կարգավորել բանակցությունների միջոցով՝ առանց ուժ կիրառելու: Տիմոշենկոն գտնում է, որ ուժի կիրառումը կհանգեցնի բավական մասշտաբային արյունահեղությանը և ամենայն հավանականությամբ Ռուսաստանի համապատասխան ագրեսիային:
Տիմոշենկոն համոզված է, որ այսօր Ուկրաինայում՝ արևելքում, արևմուտքում, հարավում, բնակվող մարդիկ չեն ցանկանում պատերազմ: Տիմոշնեկոն հայտարարել է, որ եթե Ռուսաստանը հատի Ուկրանայի (մայրցամաքային) սահմանը, ինչպես որ արել է Ղրիմի դեպքում, ապա ուկրաինական բանակն ու Ազգային գվարդիան կոշտ պատասխան կտան դրան:
Տիմոշենկոյի խոսքերով՝ հարավ-արևելյան տարածաշրջանում իրավիճակի սրումը Ռուսաստանի կողմից միտումնավոր կազմակերպվել է ապրիլի 17-ին Ժնևում կայանալիք քառակողմ հանդիպմանն ընդառաջ, որում պետք է բանակցեին ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ռուսաստանի ու Ուկրաինայի պաշտոնական ներկայացուցիչները: