Բաժիններ՝

Համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկի ընթացքում մայրաքաղաքում տնկվել է շուրջ 22000 ծառ ու թուփ

Ապրիլի 12 ին կայացած համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկի ընթացքում մայրաքաղաքի վարչական շրջաններում տնկվել է 17064 ծառ և 4780 թուփ:

Երևանը միասնական ուժերով մաքրելու ու բարեկարգելու հանրօգուտ աշխատանքին ներգրավվել են վարչական շրջանների կանաչապատման ու սանմաքրման ընկերություններ, պետական ու մասնավոր կառույցներ, կրթական հաստատություններ ու առողջապահական ձեռնարկություններ, երևանցիներ:

Վարչական շրջաններում գործարկվել է 308 միավոր հատուկ մեքենասարքավորում: Կանաչ տարածքները մաքրելուց ու բարեկարգելուց հետո մայրաքաղաքի աղբավայրեր է տեղափոխվել շուրջ 1300 տոննա աղբ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930