«Որոշ աղբյուրներ պնդում են, որ Տիգրան Սարգսյանը դեռ նախորդ դեկտեմբերին է ցանկացել հրաժարական տալ, պատճառաբանելով հոգնածությունը, սակայն նրան ասվել է՝ Մաքսային միության ճանապարհային քարտեզը դու ես սկսել, հիմա չի կարելի հրաժարական տալ»:
«Այս պահին դեռ անորոշ է, թե ինչով է զբաղվելու այսուհետ ՀՀ այլևս նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Պաշտոնանկությունը այնքան անակնկալ է եղել, որ նա իր ապագա պլանները կառուցելու ուղղությամբ որևէ քայլ չի արել»
«ՀՀ վարչապետացուների ցանկը երեկ գնալով փոքրանում էր։ Հավանական թեկնածուների ներկայացուցիչները մեկը մյուսի հետեւից հերքում էին տվյալ անձի նշանակման հնարավորությունը։ Եվ միայն տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունից հրաժարվեցին մեկնաբանել ՏԿ նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի՝ վարչապետ նշանակվելու մասին լուրերը»
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 5-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դա ոչ մի կապ չունի ներհայաստանյան տունտունիկի հետ, որը մենք սովոր ենք քաղաքականություն անվանել:
Ուրբաթ Ուկրաինայի փոստը հայտարարել էր Ղրիմի եւ Սեւաստոպոլի ուղղությամբ փոստային առաքումները դադարեցնելու մասին:
Ժամանակը բավարարել է նրանց` ինչպես ապրելու, այնպես էլ գլուխգործոցներ ստեղծելու համար:
Սակայն ընտրությունների մասին օրենքում փոփոխությունների արդյունքում այդ ծախսերը հաջողվել է կրճատել` հասցնելով մինչեւ 68 մլն դոլարի:
Նախագահն իր վերընտրվելուց հետո պետք է նոր կառավարություն և վարչապետ նշանակեր, պարզապես մի տարի ուշ է անում դա: Հուսով եմ՝ տեղի կունենան լուրջ փոփոխություններ:
Բանակցություններին արծարծվեց առաջիկայում բարձր մակարդակով հանդիպում կազմակերպելու հնարավորությունը։
Թերևս ՀՀ-ում կարծիք կա, որ Ռուսաստանից են ազդակներ եղել: Չեմ կարող ասել, բայց ինձ մոտ երբեք այն տպավորությունը չի եղել, որ Տիգրան Սարգսյանն արևմտամետ ինչ-որ հակումներ է ունեցել՝ որպես վարչապետ: Նրա վարչապետության օրոք ՀՀ-ն շարունակել է ընթանալ նախագահի հաստատված քաղաքական կուրսով: Չեմ կարծում, որ Տիգրան Սարգսյանն ունեցել է առանձին ինչ-որ քաղաքական կուրս:
Եթե նոր վարչապետը պետք է հայտարարի, որ ինքը շարունակելու է Հայաստանը Մաքսային միությանը միացնելու քաղաքականությունը, ապա որևէ կապ չունի նրա ով լինելը, կամ ինչ ծրագիր կներկայացնի նա: Մեզ համար անձերի փոփոխությունը, առանց քաղաքական կուրսի փոփոխության, որևէ նշանակություն չունի:
Պատասխանելով մեր հարցին ՝ եթե ձեր կողմից ներկայացված ծրագիրն ընդունվի, դուք ազգային համաձայնության կառավարությանը մաս կկազմե՞ք, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց. «Իհարկե, եթե լիարժեք, ամբողջությամբ մեր ծրագրերը ընդունվեն, մենք տեսնենք, որ ազգային, պետական ուղեգիծը, ընթացքը, տեմպը համապատասխանում են մեր մոտեցումներին, գաղափարներին, ապա՝ ինչո՞ւ ոչ»:
«Տիգրան Սարգսյանը քաղաքական ապագա ունի, պետք է ունենա, այլապես Բրյուսելում չէր հնչեցնի այդքան պատասխանատու հայտարարություններ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի Դաշնության 1-ին կարգի պետական խորհրդական, REX գործակալության ղեկավար, հայտնի քաղաքագետ Մոդեստ Կոլերովը՝ մեկնաբանելով Տիգրան Սարգսյանի հրաժարականը:
Տիգրան Սարգսյանի ամենամեծ ծառայությունը, թերևս, իր հրաժարականով Հայաստանի քաղաքական համակարգի դիմակազերծումն է: Ընդամենը 10 օր հետո իշխանության հետ միևնույն արժեքային համակարգը կրող, միևնույն արտաքին կենտրոններից ղեկավարվող կամ նրանց հետ «ճշտվող» բոլոր կամ գրեթե բոլոր ուժերը կլինեն միևնույն կաթսայում: