Սա իրավական նոնսենս է. Գայանե Պապոյան

Հայկ Պապոյանը գրում է. «ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

1) Դատավոր Ժորա Չիչոյանը թիվ ԵԴ1/0445/01/24 գործով առանձնապես խոշոր չափով «Մեթամֆետամին» ԻՐԱՑՆՈՂԻ նկատմամբ պատիժ է նշանակել տվյալ հոդվածով սահմանված պատժի նվազագույնի չափով՝ 6 տարի (6-12 տարվա դեպքում):

2) Առանձնապես խոշոր չափով մեկ այլ թմրամիջոց իրացնողին 6-12 տարվա ազատազրկման միջակայքում պատիժ է նշանակում 7 տարի, այսինքն նվազագույնից 1 տարի ավել (ԵԴ1/1188/01/24) , իսկ Դավիթ Համբարձումյանի ԱՆՀԻՄՆ և թմրամիջոցից անհամեմատ նվազ վտանգավոր մեղադրանքի դեպքում (նույնիսկ համեմատական անցկացնել է տարակուսանք առաջացնում), որտեղ սանկցիան 4-7 տարի է, նշանակեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկում, այսինքն՝ առավելագույնին մոտ (դեռ արդարացման մասին չեմ խոսում)։

Դեռ կսահմանափակվեմ այս մի քանի օրինակով, բայց դրանք շատ են։

Ստացվում է ըստ Ժորա Չիչոյանի բացառապես դրական բնութագրվող, բացառիկ հարգանք վայելող, ժողովրդի կողմից ընտրված , նախկինում չդատված, խնամքին անչափահաս երեխաներ ունեցող անձին պետք է պատժել ավելի վատ, քան թմրամիջոց իրացնողին։

Հիշեցնեմ, որ Դ. Համբարձումյանին առաջադրված մեղադրանքն ընդամենը նախկին ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով է, դատավոր Ժորա Չիչոյանը որոշեց պատիժ նշանակել 6 տարի 3 ամիս, էս վերջին 3 ամիսն էլ ավելացրեց, որ համաներում չկիրառվի։

Հ.Գ. Ես դեռ չեմ խոսում այն մասին, որ Դավիթ Համբարձումյանը պիտի արդարացվեր։
Սա իրավական նոնսենս է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031