Ինչպե՞ս է, որ թե՛ նավթ ունենք, թե՛ գազ, բայց ժողովուրդը նեղության մեջ է: Թուրքիան ավելի լավ վիճակում է. Իրանի նախագահ
Իրանի նախագահ Մեսուդ Փեզեշքյանը Ուրումիե քաղաքում ունեցած ելույթում քննադատել է երկրում գործող տնտեսական համակարգը:
«Ermenihaber.am»-ի փոխանցմամբ՝ իրանական «Entekhab» լրատվական կայքի համաձայն՝ Փեզեշքիանը տարակուսանք է հայտնել, որ չնայած իրենց երկիրը գազ ու նավթ ունի, սակայն դրանք չունեցող երկրներն իրենցից ավելի լավ վիճակում են:
«Թուրքիան նավթ ու գազ չունի, Ճապոնիան ու Կորեան էլ չունեն: Նրանք գնում են նավթը, սակայն իրենց վիճակը մեզնից լավ է, ապրելու պայմանները ևս շատ լավ են: Մենք նավթ ու գազ ունենք, բայց սոված ենք: Մենք խնդիրներ ունենք: Շատ լավ, իսկ որտե՞ղ»,-հայտարարել է Իրանի նախագահը:
Վերջինս նաև պատասխանել է իր կողմից հնչեցված հռետորական հարցին՝ նշելով, որ խնդիրն իրենց մեջ է: «Ինչպե՞ս է լինում, որ թե՛ նավթ ունենք, և թե՛ գազ ենք վաճառում ու ժողովուրդը նեղության մեջ է: Մեղավորությունը մերն է»:

