Բաժիններ՝

Ֆլորենս Փյուին ցանկանում են տեսնել Blondie խմբի մենակատարի դերում

Ռոք երգչուհի Դեբի Հարրին (Blondie) նշել է այն դերասանուհուն, ում համարում է իդեալական թեկնածու՝ կենսագրական ֆիլմում իրեն մարմնավորելու համար:

Երգչուհին կարծում է, որ որ Ֆլորենս Փյուն լավագույնս կկատարի այդ աշխատանքը:

«Եթե դա Ֆլորենս Փյուի նման մեկը լիներ, ես երջանկությունից յոթերորդ երկնքում կհայտնվեի: Ես նրան զարմանահրաշ դերասանուհի եմ համարում, ով ընդունակ է ամեն ինչի»,- այս մասին հայտարարել է Հարրին The Sunday Times-ին տված հարցազրույցում:

Փյուն ինքը հետաքրքրություն է հայտնել դերի նկատմամբ. 2020 թվականին կենսագրական ֆիլմում նկարահանվելու գաղափարը նա «հրաշալի» է անվանել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031