
Սատանան հանգիստ չի կարող նստել, կներշնչի, կփքվես, կհպարտանաս ու… կսայթաքես անդառնալի կերպով. Եղիշե քահանա Նուրիջանյան

Եղիշե քահանա Նուրիջանյանը գրում է. «Սկզբում լավ չէի հասկանում, թե ինչ է նշանակում այն մաղթանքը, որ հղում են քահանային.
-Կարգիդ մեջ հաստատ մնաս։
Թվում է, թե ինչ կա այդտեղ։ Ծառայիր և ապրիր։
Ի՞նչ է եղել որ։
Բայց սատանան հանգիստ չի կարող նստել։ Նա կգա ու քեզ կներշնչի, թե այն ամենը ինչ շնորհել է քեզ Աստված, քո սեփականությունն են։
Կներշնչի, կփքվես, կհպարտանաս ու… կսայթաքես անդառնալի կերպով։
Դրա համար այս եմ մաղթում այսօր իմ օծակից եղբայրներին և ինձ.
Հաստա՛տ մնանք մեր կարգի մեջ՝ հավատարիմ՝ Տիրոջը և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն, հավատարիմ այն կարգուկանոնին, որ հաստատված է եկեղեցու կյանքում:
Շնորհավոր քահանայական օծման 9-րդ տարեդարձ։
Խոնարհությունը որպես տուն ունենանք, որ մյուս առաքինություններն այդ տան մեջ իրենց ճիշտ տեղերում լինեն»։