Պայքարը շարունակվում է, իսկ նեխած ռեժիմը շուտով սատկելու է․ Դավիթ Համբարձումյանի փաստաբանը ուղերձ է հղել

Մի երկրում, որտեղ կալանավորվում են արքեպիսկոպոսներ, բարերարներ, բազմաթիվ անմեղ մարդիկ, որտեղ զազրախոսում են Վեհափառ Հայրապետի հասցեին, ակնկալել արդարադատություն դատարանից, մանավանդ նմանատիպ գործով, երբ մեղադրանք է առաջադրված վարչապետի՝ ընդդիմության միասնական թեկնածուին, միամտություն կլիներ․ տեսաուղերձում հայտնել է Դավիթ Համբարձումյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ մանրամասներ ներկայացնելով։

Հիշեցնենք, որ այսօր Երևանի քրեական դատարանը (դատավոր՝ Ժ.Չիչոյան) հրապարակել է Մասիս համայնքի ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի դատավճիռը, ըստ որի նա դատապարտվել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Դատարանը նաև վերացրել է գրավը և որպես խափանման միջոց կիրառել կալանք։

Ըստ Տիգրան Աթանեսյանի՝ խոսքը 2018-ին հարուցված գործի մասին է՝ կապված ապրիլին Հայանիստ – Հովտաշատ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած դեպքերի հետ։ Այդ գործով Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել նախկին Քր․ օրենսգրքի հոդվածով՝ «զինված խուլիգանություն»։ Այդ գործով նա կալանավորվել էր, հետո նույն տարվա աշնանը կիրառվել էր գրավ, և գործը 6 տարի դատարաններում էր։

Փաստաբանի խոսքով՝ 4 անձ իրարամերժ ցուցմունք էր տվել Դավիթի դեմ։

«Երեքը դեռ նախաքննության ընթացքում հրաժարվել էին իրենց ցուցմունքներից, 4-րդն առերեսման ժամանակ խայտառակ էր եղել։  Ինչն էր հետաքրքիր, որ դատաքննության փուլում 4-ն էլ պնդել են, որ Դավիթ Համբարձումյանը որևէ հակաիրավական արարք այդ օրը այդ վայրում չի արել։ Բայց դա չխանգարեց դատավորին կայացնել մեղադրական դատավճիռ»,– ասաց նա։

«Պայքարը շարունակվում է, իսկ նեխած ռեժիմը շուտով սատկելու է»,- տեսաուղերձը եզրափակեց Տիգրան Աթանեսյանը։

Տեսանյութեր

Լրահոս