ամաձայն զեկույցի` 2013-ին Հայաստանի իշխանությունների հետ երկխոսությունը բավականին ակտիվ է եղել: Ճիշտ է` ԵՄ-ն և Հայաստանը ավարտեցին բանակցությունները ասոցացման և խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ, սակայն չկարողացան հասնել նախաստորագրման` Մաքսային Միությանը միանալու Հայաստանի որոշման պատճառով: Եվրամիությունը, սակայն, հավատարիմ է մնում Հայաստանի հետ առաջիկա համագործակցությանը:
Նրանք հիվանդներ ու ծերեր են, որոնց չկարեցանք տեղափոխել… այստեղ գտնվող բոլորն էլ հույս ունեն վերադառնալ իրենց տները: Բայց մենք արդեն գիտենք, թե ինչ է կատարվել. դա նոր կոտորած էր, նոր ջարդ… մեր տները ավերված են, թալանված, մեր եկեղեցիները քանդել ու հրդեհել են, այնտեղ գտնվող հիվանդներին էլ, չգիտեմ, միգուցե պղծել են: Դեռ քեսապցիները հույս ունեն վերադառնալ իրենց օջախներ:
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ուշադրությունը հրավիրեց Սիրիայի Քեսաբ հայաբնակ շրջանի վրա հարձակումների հետևանքով ստեղծված ծանր հումանիտար իրավիճակի վրա և ընդգծեց, որ միջազգային հանրությունը չպետք է անտարբեր մնա մարդու իրավունքների նման կոպտագույն խախտումների նկատմամբ։
Մարտի 30-ի ցերեկը և 31-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 10-15 աստիճանով: Մարտի 31-ին և ապրիլի 1-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում Տավուշում, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է գիշերը օդում մինչև -3 աստիճան, հողի մակերևույթին` -5 աստիճան ցուրտ: 30-ի ցերեկը և 31-ին լեռնային շրջաններում Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում սպասվում է ձյուն, մնացած շրջաններում թաց ձյուն և ձնախառն անձրև:
Մարտի 26-ին, ժամը 10.20-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցի 11 շենքի մի բնակարանից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Հմայակ Մ.-ին:
Մարտի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՆԱՏՕ֊ի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը:
Լիա Միսակյանի հոր ներկայացուցիչ Արթուր Սաքունցը հետաքրքրվեց՝ կարո՞ղ էր արդյոք հիվանդությունը մի քանի ժամվա ընթացքում զարգանալ: «Կարող էր զարգանալ նաև մի քանի ժամվա ընթացքում, կարող էր և օրերի ընթացքում լինել»,- ասաց մանկաբույժը:
Բարբարոսութան և բռնության թիրախը 75-ամյա Զինաիդա Գյոզալյանն էր, որինկատմամբ ԴԱՀԿԾ աշխատակիցները, մի խումբ՝ չգիտես ինչի վրա հրճվող ոստիկանի համազգեստ և ուսադիր կրող «միլիցաներին» անտարբերությունից օգտվելով, սկսեցին հրել-քաշքշել այդ տարեց կնոջը:
Մարտի 27-ին՝ ժամը 13:10-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արայիկ Ռոմիկի Բաբայանը:
Նոր ատոմային էներգաբլոկը պետք է կառուցվի առաջիկա 15 տարիների ընթացքում, իսկ կառուցողն, ամենայն հավանականությամբ, կլինի «Ռոսատոմը»: Նման տեսակետ մի խումբ լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ֆրանսիական «Կրեդի ագրիկոլ» բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Քսավիե Մյուսկայի գլխավորած պատվիրակությանը:
ՊՀԹ-ում «Արտիստը» թողած, աշակերտների` դահլիճում ցույց տված ներկայացումն են քննարկում: Տնօրեն- դերասան- հսկիչ` մեկ մարդու նման հայտարարում են` իրենք չեն վիրավորել, իրենք վիրավորված են:
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի` ապրիլի 7-ին մեկնարկող գարնանային նստաշրջանում քվեարկության է դրվելու եվրոպացի պատգամավորների կողմից ներկայացված բանաձև, որով առաջարկվում է Ռուսաստանի Դաշնության ազգային պատվիրակությանը զրկել քվեարկության, ձայնի իրավունքից և կասեցնել պատվիրակության լիազորությունները:
Պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցները անհատական կենսաթոշակային հաշիվներում արդեն կարող են տեսնել իրենց աշխատավարձից և պետական բյուջեից կատարված կուտակային հատկացումները: Եթե մասնակիցն ընտրել է կենսաթոշակային ֆոնդ և կառավարիչ, ապա հաշվում տեսանելի են նաև իրենց կուտակային միջոցներով ձեռք բերված փայերի քանակն ու արժեքը:
«Անշուշտ, Ուկրաինան պետք է լինի եվրոպական հավաքական անվտանգության համակարգի մասը, և դա ոչ միայն Ուկրաինայի, այլև Եվրոպայի և միջազգային իրավունքի խնդիրն է: Ուկրաինան եվրոպական երկիր է և եվրոպական համայնքի լիիրավ անդամ բոլոր իմաստներով` քաղաքական, տնտեսական, ինչպես նաև անվտանգային»,- նշել է փոխարտգործնախարարը:
«Ինչո՞ւ են միայն «Դեմ եմ» շարժմանը հրավիրում երկխոսության, եթե Սահմանադրական դատարան են դիմել քաղաքական 4 ուժերը»,- ըստ «Ա1+»-ի՝ զարմացած ասել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը:
Մենք խնդրում ենք բոլոր ուժերին, ովքեր նախատեսել են հանրային միջոցառումներ մարտի 28-ին, հնարավորինս զերծ մնալ ՍԴ-ի բնականոն աշխատանքը այս կամ այն կերպ խանգարող, աղմկոտ գործողություններից, որպեսզի չստացվի այնպես, որ ՍԴ-ն հետաձգի իր նիստը, և կրկին հանրությունը լինի սպասողական վիճակում:
«Մի բան կարող եմ ասել` եթե պարոն Աշոտյանի համար հանրապետության առաջին նախագահը բացարձակ հեղինակություն է, ապա ինձ համար այդպիսին չէ»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 27-ին՝ ժամը 17:30–ի դրությամբ, Սպիտակի, Գորիսի տարածաշրջաններում, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում տեղում է թույլ ձյուն, իսկ հանրապետության մյուս ավտոճանապարհների զգալի մասում` անձրև:
Նոտարի որակավորման ստուգման համար մինչև ապրիլի 7-ը կարող է դիմել Հայաստանի Հանրապետության գործունակ յուրաքանչյուր քաղաքացի, որն ունի իրավաբան բակալավրի կամ իրավաբան դիպլոմավորված մասնագետի որակավորում, չունի դատվածություն և`
Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ առաջադրելու է իր թեկնածությունը մայիսի 25-ին կայանալիք նախագահական ընտրություններին: Ըստ ւկրաինական «Ունիան» գործակալության` Տիմոշենկոն այս հայտարարությունն արել է այսօրվա մամուլի ասուլիսում:
Երևանում գերակա շահ ճանաչված մի քանի տարածքների խաբված բնակիչներն այսօր հավաքվել էին կառավարության շենքի առջև և վարչապետից պահանջում էին իրենց տները:
Ինչպե՞ս ստացվեց, որ խոշոր աշխարհաքաղաքական խաղացողները շատ խաղաղ ձևով խաղում էին իրենց աշխարհաքաղաքական շախմատը, և հանկարծ խաղացողներից մեկը զայրացավ, վերցրեց խաղատախտակը և տվեց մյուս խաղացողների գլխին: Եվ այժմ բոլորը մտածում են` արդյոք նա կմարսի իր արածը, թե ոչ:
«Մակարով» տիպի 4,5 մմ տրամաչափի օդամղիչ ատրճանակն առգրավվել է:
«Շանթ Հարությունյանը երբևէ չէր կարող իմանալ, որ այդ քաղաքացիական հագուստովը ոստիկանության աշխատակից էր: Այսինքն` մեղադրանքը անհիմն է և սա միայն քաղաքական անհնազանդության հետևանք է»:
Այսօր կառավարության շենքի առջև կրկին հավաքվել էին Դալմայի այգիների նախկին սեփականատերերը: Ինչպես 168.am-ին հայտնեց «Սոնա-Դալմա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանը, Եվրոպական տնտեսական հանձնաժողովը հիմնադրամին հարցում է ուղարկել, թե իրենց որոշումներն ինչպես են իրականացվել ՀՀ-ում:
Մարտի 27-ին, ժամը 16.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում` «Ոսկե համբույր» ռեստորանային համալիրի մոտակայքում, այրվում է տնակ:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մոտ տեղի է ունեցել հրատապ խորհրդակցություն հանրապետությունում սպասվող կլիմայական կտրուկ փոփոխությունների վերաբերյալ։
Եթե կա ոռոգման հնարավորություն, ապա խորհուրդ է տրվում սպասվող ցրտահարության օրը կորիզավոր պտղատու այգիները գիշերային ժամերին առատ ոռոգել: Ցանկալի է ոռոգել նաև բաց դաշտում սածիլված վաղահաս կաղամբի բույսերը:
«Ամենահիմնական խնդիրը զբաղվածության ընդլայնումն է՝ որակյալ և բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծման ճանապարհով: Հավակնոտ թիրախներ են դրվել՝ մինչև 2017թ. 60 հազարով զբաղվածության ընդլայնում»,- ասաց Վ.Ավանեսյանը: