Կոմունալ ծառայությունների սակագների բարձրացումը, որոնք նախկինում սուբսիդավորվում էին պետբյուջեի կողմից, Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից Ուկրաինային ներկայացված պահանջներից մեկն է:
«Զվարթնոց» օդանավակայանի հին (կլոր) համալիրը մասամբ կվերականգնվի և կշահագործվի: Հանրային կարծիքի ճնշման ներքո «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը համաձայնել է քննարկել այս հարցը և լուծում գտնել: Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել մարտի 25-ին Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում ճարտարապետների և կոնցենսիոների հետ տեղի ունեցած քննարկման ժամանակ:
Հատկապես Ստալինի մահից հետո Հայաստանը հայտնվել էր այն վայրերի թվում, որտեղ պատվարժան հյուրերին առաջնորդելը խրախուսվում էր: Հայերը կարողանում էին ոչ միայն ջերմ ընդունելություն կազմակերպել, այլև ցուցադրելու և զարմացնելու հարցում հարուստ ընտրություն ունեին` սկսած պատմական վայրերից մինչև նոր նվաճումները:
Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման աշխատանքները հետաձգվում են, և միևնույն ժամանակ ավարտին է մոտենում Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը:
Ապրիլի 28-ին ոչ իշխանական քառյակը խորհրդարան է ներկայացնելու կառավարությանն անվստահություն հայտնելու որոշման նախագիծը: Շատերին թվում էր, որ քառյակի նպատակն է` հասնել գործող կառավարության պաշտոնանկությանը: Սակայն քառյակի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը 168.am-ի հետ զրույցում ասել է, որ իրենք 99 տոկոսով համոզված են՝ այդ նախաձեռնությունը տապալվելու է, քանի որ ՀՀԿ-ական մեծամասնությունը պաշտպանելու է կառավարությանը:
Գործակալության աղբյուրները հայտնել են, որ ժամը 22.20-ին շենքում որոնման աշխատանքներն ու ստուգումներն ավարտվել են:
Ակտիվիստները կարծում են, որ նախարարը կաշառակեր է, դիմում են դատարան, ինչպես որ նախարարը՝ եթե վիրավորվում է, եթե իրեն «կաշառակեր» են անվանում ու գետի աղտոտված ջուր են հյուրասիրում: