ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը այսօր խորհրդարանում անդրադառնալով Սիրիայի հայաբնակ Քեսապ շրջանում տիրող իրադարձություններին և տեղահանված հայերի խնդրին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեց,թ ե ինչ քայլեր է ձեռնարկելու Հայաստանը՝ Քեսապի հայերին օգնելու համար: Նա առաջարկեց խորհրդարանում քննարկումներ կազմակերպել և հրավիրել Արտգործնախարարության ներկայացուցչին:
«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնի» նախաձեռնությամբ մի խումբ երիտասարդներ մայրաքաղաքում անցորդներին են բաժանում հիմնադրամի կողմից մշակված և հրատարակված «114 հարց ու պատասխան» գրքույկը: Իրազեկման կենտրոնին դիմելով` ձեռնարկը կարող են ձեռք բերել բոլոր հետաքրքրված քաղաքացիներն ու կազմակերպությունները:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում. 1929 թ. ծնված Ռոզա Մուրադյանի տան ննջասենյակում վառարանից հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով վերջինս ծխախեղդ է եղել:
«Իսկ ո՞վ էր խանգարում ձեզ այն ժամանակ, որպեսզի այս ոլորտը բերեիք ու կանոնակարգեիք։ Հիմա մենք ընդամենը փորձում ենք կանոնակարգել ոլորտը. այս 3000 խոշոր ձեռնարկություններում, 10 հազար փոքր օբյեկտներում, որոնք ժամանակին կոպեկներով ու ջրի գնով մասնավորեցվել կամ օտարվել են, այդ ժամանակ աշխատում էին մարդիկ, ովքեր այսօր դահլիճում նստած են»։
Արտերկրից հավկիթ ներկրող որոշ ընկերություններ կենթարկվեն պատասխանատվության: Ինչպես 168.am-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, ձվի շուկայում ներկրողների գործունեությունը անբարեխիղճ մրցակցությանն է առնչվում, որի դեպքում պատասխանատվության չափը տարեկան շահույթի 1%-ն է:
Ուկրաինայի քաղաքացիները, որոնք չեն ցանկանա ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն, կկարողանան ապրել Ղրիմում, սակայն ստիպված կլինեն կեցության իրավունք ձեռք բերել: «Ռիա նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտարարել է ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարի տեղակալ Սերգեյ Կալյուժնին՝ հավելելով, թե Ուկրաինայի այն քաղաքացիները, որոնք չեն ցանկանա ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն և անձնագիր, պետք է այդ մասին տեղեկացնեն մեկ ամսվա ընթացքում։
Երևանի գլխավոր ճարտարապետը զեկուցել է, որ, քաղաքապետի հանձնարարությամբ, մայրաքաղաքի փոքր կենտրոնի երթևեկը բեռնաթափելու նպատակով ուսումնասիրվել և քայլեր են ձեռնարկվում Տերյան փողոցի շարունակությունը հանդիսացող Անտոն Քոչինյանի փողոցի, ինչպես նաև դեպի Բուզանդի փողոց ձգվող Անրի Վեռնոյի փողոցի հատվածները երթևեկելի դարձնելու ուղղությամբ:
ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2014 թվականի մարտի 25-ից փոփոխվելու է երթևեկության կազմակերպումը Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտա, Մովսես Խորենացի և Երվանդ Քոչար փողոցների խաչմերուկում:
Մարտի 24-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի ներկայացուցիչներին։
Փորձել եք հանդիպել եւ մի քանի անգամ, ինչպես նշել եք, անհասկանալի հանդիպումներ են եղել ձեզ համար: Անհասկանալի, որովհետեւ բացի ժամանակ շահելուց՝ ուրիշ ոչինչ չի եղել: Չորս ամիս անց բարեհաճել եք գալ մեր մատաղ երեխաների շիրիմին 2 փունջ ծաղիկ դնել և խունկ ծխալ, որը դուք, շատ մեծ բան համարելով, հանրությանն եք ներկայացնում:
Մարտի 22-ին Ազատության հրապարակում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ եթե կառավարությունը ընդունի, որ սխալ է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հարցում, ինքը «տելեվիզռով կուկարիկու կկանչի»:
Դատարանում լարված իրավիճակ է. ամբաստանյալների հարազատները լացում, գոռում և վիրավորանքներ են տեղում տուժողների պաշտպանների հասցեին:
Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակում է 2012 թվականի հունիսի 17-ին «Հարսնաքարում» տեղի ունեցած դեպքի հետևանքով մահացած Վահե Ավետյանի գործով դատավճիռը: Մեղադրող կողմը պահանջել էր 6 ամբաստանյալներից յուրաքանչյուրին դատապարտել 13-ական տարվա ազատազրկման:
Ես ուզում եմ տեսնել՝ ովքե՞ր են, որ Երևանը տնամերձ են ընդունում, որ երևանցուց նալոգ են հավաքում իր տանը բնակվելու համար:
Ամուսինները մտել են իրենց համագյուղացու տուն, վերցրել նրա համակարգիչն ու փորձել այն դուրս հանել տնից: Իսկ երբ կինը փորձել է խոչընդոտել, նրան ծեծի են ենթարկել: Պարզվում է գյուղացի ամուսինների այս տարօրինակ արարքի պատճառ է հանդիսացել այն, որ այդ կնոջ ամուսինը Ղալեչյաններից խոճկորներ է գնել ու խոստացել որոշակի ժամկետում վճարել դրանց դիմաց:
Հարցին՝ արդյոք զիջումների գնալո՞ւ եք՝ տեսնելով հասարակության ճնշումը, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Մենք գտնում ենք, որ կան թերություններ և դրանք ուղղել կլինի, բայց դա չի լինի ճնշման ներքո, այլ կլինի քննարկումների ներքո: Եթե մենք հասկանանք, որ ինչ-որ տեղ կան բացթողումներ օրենքի մեջ, անպայման մենք կճնշենք, դա ճնշման հետ կապ չունի»:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները պատրաստվում են ապրիլի 28-ին հանդես գալ Կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ: Այս ընթացքում քառյակի ներկայացուցիչները հայտարարում են, թե ՀՀԿ-ից «բեկորներ կպոկվեն», «առնետավազք» կսկսվի, և մեծամասնության մի շարք պատգամավորներ կողմ կքվեարկեն իրենց նախաձեռնությանը:
Օղակաձև զբոսայգու Վարդանանց փ. 15/4 հասցեում գտնվող կիսակառույցի վերաբերյալ հանձնարարականը ժամկետ չունի:
Իրադարձությունների համատեքստում առաջնահերթ վրդովմունք է առաջացնում Հայաստանում իշխող վարչախմբի բացարձակ հանցավոր անտարբերությունը: Խոսք անգամ չի հնչել` Անկարայի ու նրա կողմից հովանավորվող զինյալների դատապարտման կամ մեր հայրենակիցների պաշտպանության համար։
Քալիֆորնիոյ հայահոծ գաղութը, այսօր, խորին մտահոգութեամբ եւ կսկիծով ականատես է Հայաստանէն զանգուածային արտագաղթի աղէտավոր պարագաներուն ի տես:
Քվեարկությունից առաջ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով ԱԺ մեծամասնությանը, հայտարարեց. «Մեր գործընկերների կողմից ներկայացված օրինագիծը վերաբերում է չաշխատող մայրերին ևս, մինչև 2 տարեկան երեխաներին խնամքի համար գումար հատկացնելուն: Մեծ-մեծ խոսալով չէ, թե մենք սոցիալական ամբողջ փաթեթը հնարավորինս ողջ ծավալով ապահովում ենք: Սա հստակ առաջարկ է, եթե աշխատող մայրերը ստանում են մինչև երկու տարեկան երեխաների համար նախատեսված գումարը, ապա պարզ, սթափ տրամաբանությունը հուշում է, որ այն մայրերը, ովքեր աշխատող չեն, նրանք առավել ևս կարիք ունեն այդ նպաստի»:
Իսկ ինչ վերաբերում է ԱԺ չորս ոչ իշխանական ուժերի կողմից կառավարության հրաժարականի պահանջի մասին նախաձեռնությանը, որը նրանք պատրաստվում են բարձրացնել ապրիլի 28-ի ԱԺ նիստում, ապա Գագիկ Մինասյանը կարծիք հայտնեց, թե նման պահանջ ոչ իշխանական ուժերը չեն ներկայացնի, որովհետև դրանից ընդամենը երկու օր հետո Կառավարությունն Ազգային ժողովում ներկայացնելու է բյուջեի կատարողականը։
Աշխարհասփյուռ հայությունը ցնցված է Սիրիայի Քեսաբ քաղաքում և հարակից բնակավայրերում տեղի ունեցած վերջին իրադարձություններից, որի արդյունքում թուրքական զինուժի գործողությունների պատճառով տեղաբնակ հայությունը կրկին տարհանվել է՝ Հայոց Ցեղասպանությունից գրեթե մեկ դար անց կրկին բռնելով գաղթի ճանապարհը:
Երկուշաբթի՝ մարտի 24-ին, ժամը 12:00- 14:00 կհոսանքազրկվեն Ալավերդու Սանահին-Սարահարթ թաղամասը, Սանահին և Ակներ գյուղական թաղամասերը, Հաղպատ ու Ծաղկաշատ գյուղերը:
Այս անգամ «Dasaran.am» կրթական ծրագրի աշխատանքային թիմն այցելեց Արարածոտնի մարզ՝ տեղի գյուղական համայնքի 81 դպրոցների ավելի քան 160 ներկայացուցիչների վերապատրաստման գործընթացն իրականացնելու նպատակով:
Մարտի 21-22-ին Երևանում «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվեց դասընթաց՝ «Քաղաքական մենեջմենթ և կուսակցական ռազմավարություն» խորագրով, որին մասնակցում էին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության 25 ներկայացուցիչն
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
ԱԺ պատգամավորների մեկ երրորրդի կողմից քիչ առաջ խորհրդարանին ներկայացվեց «Կառավարության և Երևանի քաղաքապետարանի կողմից 2012-13 թթ. ընթացքում ազգաբնակչության և տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ լրացուցիչ վճարներ, տուրքեր, տուգանքներ, արագաչափեր, նկարահանող սարքեր, վճարովի ավտոկայանատեղեր, Երևանի մարդատար ուղևորափոխադրումների ուղեվարձի թանկացում, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքներ սահմանելու միջոցով թաքնված հարկային բեռը ուսումնասիրող» ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեծելու մասին որոշման նախագիծը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Ասորի Ուղղափառ Եկեղեցու Սուրբ Սինոդին, հոգևոր դասին և հավատացյալ ժողովրդին Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Սրբություն Իգնատիուս Զաքքա Ա-ի մահվան առիթով:
Ֆրանսիայում կայացել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առաջին փուլը: «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը հայտարարել, որ իր ղեկավարած քաղաքական ուժը դրական արդյունքներ է արձանագրել ընտրությունների առաջին փուլում, ինչը կարող է վերջ դնել երկրում «երկբևեռ քաղաքական համակարգին»: