
Հովիկ Աբրահամյան՝ կուտակայինի մասին. Կան թերություններ և դրանք ուղղել կլինի, բայց դա չի լինի ճնշման ներքո

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հավաստիացնում է, որ կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող շարժումը մտահոգում է իշխանություններին: Պատասխանելով լրագրողների հարցին` արդյոք փողոցում կատարվող բողոքները չե՞ն մտահոգում իշխանությանը, ԱԺ նախագահը պատասխանեց.
«Յուրաքանչյուր մտահոգություն հասարակության մեջ մեզ մտագոհում է, և մենք պարտավոր ենք տալ բացատրություն, որովհետև միշտ չէ, որ տեղեկատվությունը ռեալ է հասնում հանրությանը: Դրա համար մենք պետք է շատ քննարկումներ անցկացնենք, տեղեկացնենք մանրամասն այն բոլոր բարեփոխումները, որոնք անում ենք»:
Հարցին՝ արդյոք զիջումների գնալո՞ւ եք՝ տեսնելով հասարակության ճնշումը, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Մենք գտնում ենք, որ կան թերություններ և դրանք ուղղել կլինի, բայց դա չի լինի ճնշման ներքո, այլ կլինի քննարկումների ներքո: Եթե մենք հասկանանք, որ ինչ-որ տեղ կան բացթողումներ օրենքի մեջ, անպայման մենք կճնշենք, դա ճնշման հետ կապ չունի»:
Ճշտող հարցին, թե պատրա՞ստ եք հանել կուտակային բաղադրիչը, Աբրահամյանը պատասխանեց. «Պատրաստ ենք քննարկել»: