Բաժիններ՝

Ամուսինները պարտքի դիմաց վերցրել են պարտապանի համակարգիչն ու ծեծել նրա կնոջը

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործերից մեկում ամբաստանյալի աթոռին ամուսիններ են: Ճամբարակ գյուղում բնակվող Ղալեչյան ամուսինները մեղադրվում են` բռնություն գործադրելով ինքնավարչարարություն կատարելու համար: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Մեղադրական եզրակացության համաձայն` ամուսինները մտել են իրենց համագյուղացու տուն, վերցրել նրա համակարգիչն ու փորձել այն դուրս հանել տնից: Իսկ երբ կինը փորձել է խոչընդոտել, նրան ծեծի են ենթարկել:   Պարզվում է գյուղացի ամուսինների այս տարօրինակ արարքի պատճառ է հանդիսացել այն, որ այդ կնոջ ամուսինը Ղալեչյաններից խոճկորներ է գնել ու խոստացել որոշակի ժամկետում վճարել դրանց դիմաց:  Եվ քանի որ խոստացած գումարն այդպես էլ չի վճարել, պարտատերերն էլ որոշել են յուրովի ստանալ պարտքը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս