ԲՀԿ ներկայացրած օրինագիծը չընդունվեց

Ազգային ժողովն այսօր 72 կողմ, 32 դեմ և 13 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին ՀՀ օրենքում փոփոխությունների և լրացումններ կատարեու մասին» օրենքի նախագիծը, որը նախատեսում է հանրային տրանսպորտի շահագործումը հանձնել համայնքի ղեկավարությանը՝ վարչական շրջանին։

Ապա քվեարկության դրվեց ԲՀԿ պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որը ենթադրում է փոփոխություններ կատարել «Պետական նպաստի» մասին ՀՀ օրենքում: Քվեարկությունից առաջ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով ԱԺ մեծամասնությանը, հայտարարեց. «Մեր գործընկերների կողմից ներկայացված օրինագիծը վերաբերում է չաշխատող մայրերին ևս, մինչև 2 տարեկան երեխաներին խնամքի համար գումար հատկացնելուն: Մեծ-մեծ խոսալով չէ, թե մենք սոցիալական ամբողջ փաթեթը հնարավորինս ողջ ծավալով ապահովում ենք: Սա հստակ առաջարկ է, եթե աշխատող մայրերը ստանում են մինչև երկու տարեկան երեխաների համար նախատեսված գումարը, ապա պարզ, սթափ տրամաբանությունը հուշում է, որ այն մայրերը, ովքեր աշխատող չեն, նրանք առավել ևս կարիք ունեն այդ նպաստի»:

Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց խորհրդարանին կողմ քվեարկել օրինագծին, որպեսզի հարցը մտնի օրակարգ: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանն էլ հակադարձեց Նաիրա Զոհրաբյանին՝ նշելով, թե ԱԺ սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովում հարցի քննարկման ժամանակ առաջարկվել է նախագծի հիմական զեկուցողին առայժմ օրակարգ չմտցնել օրինագիծը՝ հետաձգել այն:

ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, թե նույն օրենքի նախագիծն ավելի վաղ առաջարկել է նաև ՕԵԿ խմբակցությունը, ապա նկատեց. «Իրենք չեն համաձայնել այլընտրանքային քննարկմանը, խոսքը չի գնում չաշխատող մոր ծրագրի մասին, օրենքի նախագիծը վերաբերում է աշխատող մոր ծրագրի անվան տակ չաշխատող մորը փող տալուն:

Այստեղ ունենք սոցիալական խնդիր՝ ո՞ր մորը փող տալ՝ աշխատո՞ղ, թե՞ չաշխատող, աղքատ ընտանիքի մո՞րը, թե՞ ոչ»,- ասաց ՀՀԿ պատգամավորը:

Ի վերջո, նախագիծը չընդունվեց. նախագծին կողմ քվեարկեց 45 պատգամավորներ, դեմ՝ 69 և 1 ձառնպահ:

Տեսանյութեր

Լրահոս