
Ուկրաինացիներին կթույլատրվի ապրել Ղրիմում՝ կեցության իրավունքով

Ուկրաինայի քաղաքացիները, որոնք չեն ցանկանա ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն, կկարողանան ապրել Ղրիմում, սակայն ստիպված կլինեն կեցության իրավունք ձեռք բերել: «Ռիա նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտարարել է ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարի տեղակալ Սերգեյ Կալյուժնին՝ հավելելով, թե Ուկրաինայի այն քաղաքացիները, որոնք չեն ցանկանա ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն և անձնագիր, պետք է այդ մասին տեղեկացնեն մեկ ամսվա ընթացքում։
«Դրանից հետո նրանց անհրաժեշտ կլինի կեցության իրավունք ձևակերպել, և նրանք կկարողանան ապրել այնտեղ, որտեղ այժմ են ապրում»,- հայտարարել է նա։