Լ. Խաչատրյան. Հ. Բագրատյանը որպես տղամարդ հավ տեսնելուց ցանկանում է կուկարիկու կանչել, ինչպես և մենք խորհրդարանում
Մարտի 22-ին Ազատության հրապարակում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ եթե կառավարությունը ընդունի, որ սխալ է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հարցում, ինքը «տելեվիզռով կուկարիկու կկանչի»:
168.am-ը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ինքը պատրա՞ստ է սատարել Հրանտ Բագրատյանի նախաձեռնությանը՝ ապացուցելու համար, որ կառավարությունը ձախողվել է այս հարցում: Ի պատասխան Լյովա Խաչատրյանը նշեց. «Կարծում եմ, որ ցանկացած նորմալ տղամարդ հավ տեսնելուց պետք է կուկարիկու կանչի»:
Նա խոստացավ սատարել Հրանտ Բագրատյանի նախաձեռնությանը, ապա հավելեց. «Հ. Բագրատյանը որպես տղամարդ հավ տեսնելուց ցանկանում է կուկարիկու կանչել, ինչպես և մենք խորհրդարանում: Հիշո՞ւմ եք՝ ասացին, թե ծուղրուղու եք կանչում, բա իհարկե, բա կկանչենք, բա շատ հավ ենք տեսնելու՝ պիտի ծուղրուղու կանչենք»: