Գագիկ Մինասյան. Հնարավոր է՝ ՀՀ-ում լինեն ոչ թե ընդդիմադիր ուժեր, այլ՝ այլընտրանք

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանի գնահատմամբ՝ դատելով ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող գործընթացներից, հնարավոր է՝ որոշ ժամանակ հետո Հայաստանում լինեն ոչ թե ընդդիմադիր ուժեր, այլ՝ այլընտրանքային: Այս մասին նա հայտարարեց այսօրվա ասուլիսում:

«Ենթադրում եմ, որ մեր ընդդիմադիր ուժերն այլընտրանք քաղաքական ուժին կտեղափոխեն ընդդիմադիր դաշտ կամ հակառակը՝ այլընտրանքն ընդդիմադիր ուժերին կտեղափոխի այլընտրանք։ Այդպիսով՝ կստացվի, որ ընդդիմություն չենք ունենա։ Իսկ այլընտրանքային ուժի ղեկավարը բազմիցս հայտարարել է, որ ինքը ընդդիմություն չի դառնա»,- ասաց նա։

Իսկ ինչ վերաբերում է ԱԺ չորս ոչ իշխանական ուժերի կողմից կառավարության հրաժարականի պահանջի մասին նախաձեռնությանը, որը նրանք պատրաստվում են բարձրացնել ապրիլի 28-ի ԱԺ նիստում, ապա Գագիկ Մինասյանը կարծիք հայտնեց, թե նման պահանջ ոչ իշխանական ուժերը չեն ներկայացնի, որովհետև դրանից ընդամենը երկու օր հետո Կառավարությունն Ազգային ժողովում ներկայացնելու է բյուջեի կատարողականը։

Տեսանյութեր

Լրահոս