«Հայաստանը ուրիշ լիգայից է: Ասոցացման համաձայնագիրը քաղաքական ընդհանրության տեսակ է, որ գոյություն ունի տարբեր ոլորտներում: Հիմա մենք, օրինակ, տեսնում ենք հայերի, որոնք գալիս են ու պաշտպանում Ռուսաստանի վարած քաղաքականությունը Ուկրաինայի դեմ: Այնպես որ, ես չեմ կարծում, որ նրանք այլևս պատրաստ են նույն քաղաքական լիգայում լինել մեզ հետ»,- ասել է Բիլդտը։
Պետական աջակցության ծրագրի շրջանակներում հողօգտագործողներին տրամադրելու համար հանրապետություն ներկրվող պարարտանյութի որակը խստորեն վերահսկվում է «Ագրոքիմիական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից:
«Հին Էրիվան»-ի և «Յունաբանկի» խնդիրը նոր չէ, այն դատական ատյաններում քննվել է՝ քաղաքացիական գործի շրջանակում: Գործը նոր ընթացք է ստանում՝ այս անգամ «Հին Էրիվան» ռեստորանային համալիրի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը բողոք է ներկայացրել դատարան՝ պահանջելով վերացնել քրեական գործի հարուցումը մերժելու մասին հետաքննիչի որոշումը, ինչպես նաեւ որոշման օրինականությունը ստուգած՝ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի որոշումը:
Ռազմական հարցերով փորձագետ Պավել Ֆելգենհաուեր համարում է, որ առաջիկայում Ռուսաստանն այնքան զբաղված է լինելու Ուկրաինայում, որ որևէ ակտիվ գործողություններ Ղազախստանում, Բելառուսում և հատկապես Հայաստանում չի ձեռնարկելու:
Պաշտպանության նախարարության վարչական համալիրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Զինված ուժերի ղեկավար կազմի և բարձրագույն սպայակազմի ամենամյա օպերատիվ հավաք: Հավաքի ընթացքում դասախոսությունով հանդես է եկել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Բաղդասարյանը:
Մարտի 24-ին՝ ժամը 09:50-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1992թ. ծնված Գառնիկ Վահանի Թորոսյանը:
Երկակի ստանդարտները վատ «հատկություն» ունեն: Դրանք հաճախ բումերանգի էֆեկտով հետ են վերադառնում: Թե՛ Արևմուտքը, թե՛ Ռուսաստանը երկակի ստանդարտների հետադարձ հարվածը ստանալու բազմաթիվ առիթներ ունեցել են:
Քեսաբի հայերի այսօրվա` թվով արդեն երրորդ տեղահանությունը ազգային փոքրամասնությունների պաշտպանության 21-րդ դարի մեխանիզմներին նետված լրջագույն մարտահրավեր է: Կարծում եմ՝ բոլորը պետք է գիտակցեն, որ ինքնըստինքյան առաջ եկող զուգահեռները սթափեցնող պետք է լինեն բոլոր կողմերի համար:
Մարտի 24-ին, ժամը 14.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 45 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր տեղի են ունենում այնպիսի փոփոխություններ, որոնք հիմնարար կերպով փոխում են մարկանց վարքագիծը: Մտագործունեությունը և նոր գիտելիքների կիրառումը դառնում է առաջնայնություն: Դա նշանակում է, որ կրթության համակարգը պետք է գործի՝ համաձայն արագ փոփոխությունների: Արդյունավետ կրթական համակարգի ստեղծումը ժամանակակից պետության կարևորագույն խնդիրն է: Եթե կարողանանք կառուցել այն, ապա մի քանի տարի հետո կունենանք ժամանակակից հասարակություն:
Մարտի 24-ին, ժամը 11.58-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Շիրակի փողոցի թիվ 43 հասցեում` «Կլայկ» խանութ սրահին պատկանող պահեստում:
Շարունակելով՝ նախարարը նշեց. «Նման մասնավորը Երևանի մերձակայքում գործող մեկ կազինոն է, ոը 6-8 մլն եվրո շահույթ է ստանում, ստանում է հօգուտ նրա, որ ձեր ֆրակցիան քվեարկեց դրան, ձեր կողմից սահմանված խաղի կանոնների արդյունքում և, այո, համաձայն եմ՝ ագահությունը պետք է չափ ու սահման ունենա»:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ԱԺ-ում՝ դիմելով ոչ իշխանական ուժերին, հայտարարեց. «Ձեզնից վախեցող չկա, էդ տոնը մոռացեք»: Հ. Թովմասյանի այս զգուշացում-հակադարձումն ուղղված էր ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին, ով հայտարարել էր, թե ԱԺ մեծամասնությունը վախենում է կառավարությունից, կառավարոթյունն էլ՝ իրենցից՝ ընդդիմությունից:
2014 թ. հայտարարված է թուրքալեզու աշխարհի մեծագույն բանաստեղծ Մահթումկուլիի տարի, ինչի կապակցությամբ տարբեր երկրներում անցկացվելու են գիտաժողովներ ու այլ բնույթի միջոցառումներ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Բացի օրենքից՝ կար նաև սեփականաշորհման հանձնաժողով, որտեղ կար ՀՀԿ-ական ներկայացուցիչ: Չի եղել մի դեպք, որ նա ասի՝ դեմ եմ, չի եղել նման բան: Հետո` սա ՀՀ երկրորդ նախագահի սխալն էր, դուք անընդհատ սիրում եք ասել՝ ձրի գնով էիք տալիս:
Ռուսաստանը մտադիր է իր կազմում ներառել Ուկրաինայի «բոլոր ռուսական շրջանները», այդ թվում՝ Կիևը: Դա հետևում է «KyivPost» թերթի գլխավոր խմբագիր Եկատերինա Գորչինսկայայի տարածած փաստաթղթից, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն:
Գտնում եմ, որ կոնկրետ իմ պաշտպանյալի վերաբերյալ կայացված դատական ակտն ամբողջությամբ անհիմն է, քանի որ քրեական գործում գոյություն չունի որևէ ապացույց, որ իմ պաշտպանյալը կատարել է իրեն մեղսագրված արարքներից որևէ մեկը: Կարծում եմ, որ սա խմբակային, որևէ մեկի արարքն այլ անձի արարքից չտարանջատելով կայացված դատական ակտ է:
Ծառայություններ մատուցող ընկերությունը որևէ պարտավորություն չի ստանձնել ստացվելիք եկամուտների մի մասը տրանսպորտային համակարգի բարեկարգման մեջ ներդնելու և համակարգը զարգացնելու համար: Ընկերությունն ընդհանրապես որևէ հանրօգուտ աշխատանք կատարելու պարտավորություն չունի, նա միայն իր գումարի տերն է, ինչը ևս որևէ առողջ տրամաբանության մեջ չի տեղավորվում:
Մարտի 21-ի առավոտյան Թուրքիայի տարածքից զինված խմբավորումները ներխուժել և հարձակվել են Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա։ Թուրքիան, խախտելով Սիրիայի հետ կնքած պայմանագիրը, ոչ միայն չի կանխել զինյալ անօրինական թափանցումը, այլև ռազմական ակնհայտ օժանդակություն է տրամադրել զինյալներին`հրթիռակոծելով սիրիական տարածքը։
Մի քանի անգամ էլ եմ ասել, սա նաև քաղաքական կոմպոնենտ ունի։ Եթե վաղը ընտրություններ լինեն ու եթե մեկն ասի, որ մենք գանք այս արագաչափերը հանելու ենք, մարքսիամալ ձայն կստանա։ Քանի բանը բանից չի անցել, առաջարկում եմ, որպեսզի չգնալ մաքսիմալ ճանապարահով:
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը քիչ առաջ ԱԺ-ում անդրադառնալով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ կարմիր գծերի, արագաչափերի վերաբերյալ խորհրդարանական լսումներ անցկացնելու մասին առաջարկին, հայտարարեց, որ՝ եթե մեշամասնությունը մերժի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ոչ իշխանական չորս խմբակցությունների առաջարկը, իրենք դեմ չեն լինի նաև խորհրդարանական լսումներին:
Մարտի 25-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ կհոսանքազրկվեն:
«Երբ հարցրեցինք, փորձագետներից մեկը, ով լավ հումոր ուներ, ասաց, որ հնարավոր է՝ այդքան կազմի, եթե այդ կարմիր ներկը Ռեմբրանդի կամ, ասենք, վերածննդի ամենաբարձր մակարդակի նկարիչների յուղաներկն է: Բոլորիս համար էլ ակնհայտ է, որ 5 մլն դոլարի ծախս չի արվել, և աբսուրդ է այստեղ փորձել ստել, խաբել»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը Թվիթերի իր էջում գրել է, որ Հաագայի համաժողովների կենտրոնում սպասվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը` Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ:
Առաջատար յոթ պետությունների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի ղեկավարներն այսօր հանդիպում են Հաագայում, որտեղ գումարվում է Միջուկային անվտանգության միջազգային գագաթնաժողովը։
Գրաֆիկական չիպեր արտադրող ամենամեծ ընկերությունները՝ AMD-ն, Intel-ը, Nvidia-ն և Qualcomm-ն արդեն հայտարարել են իրենց վերջին արտադրանքներում DirectX 12-ի ապահովման մասին: Սակայն առայժմ հայտնի չէ` արդյոք DirectX 12-ը կաշխատի Windwos 7-ում, թե միայն Windows 8-ում:
Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել բուհի նախկին ռեկտոր Հովհ. Թոքմաջյանին` արդյունավետ աշխատանքի համար`ընդգծելով, որ վերջինիս պաշտոնավարման ընթացքում բուհն արձանագրել է բազմաթիվ հաջողություններ, որը գնահատել են նաև համալսարանի արտասահմանցի գործընկերները:
Միացյալ Նահանգները տարիներ շարունակ Հայաստանի հետ ունեցել է արդյունավետ աշխատանքային հարաբերություններ, և մենք ակնկալում ենք, որ ապագայում էլ այդ հարաբերությունները կշարունակվեն: Մենք միմյանց հետ խոսում ենք անկեղծ ու բաց և մատնանշում ենք ինչպես դրական, այնպես էլ բացասական զարգացումները կառուցողական տեսանկյունից: Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել կողմերի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և խաղաղ կարգավորման ուղղությամբ:
«Մենք քննարկում ենք հարց, յուրաքանչյուր պատգամավոր կարող է իր կարծիքը կամ մոտեցումները ներկայացնել և դա որևէ մեկին իրավունք չի վերապահում վիրավորել՝ տվյալ մարդու կարծիքի հետ կապված արտահայտվել կամ ինչ-որ պատմություններ հիշել: Ես ուզում եմ նաև կոչ անել, որ Հանրապետականի մասին ինչքան հնարավոր է քիչ խոսեն, եթե իրանք այդքան վատ կարծիք ունեն, եթե շատ խոսեն, ժողովուրդն իրանց մասին վատ կարծիք կկազմի»,- ԱԺ նիստում կատեց Հովիկ Աբրահամյանը: