Հայտնի բանաստեղծ Հովհաննես Շիրազի որդին` քանդակագործ Արա Շիրազը այսօր՝ մարտի 18-ի գիշերը, մահացել է:
Պարզվում է՝ Հովհաննիսյանը ոչ միայն առարկություններ է ունեցել հանդիպման վայրի հետ կապված, այլև հանդիպումների ձևաչափի։ Արդեն հայտնի է, որ, ի տարբերություն ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի, նա Ծառուկյանի հետ հանդիպել է ոչ թե կոնյակի գործարանում, այլ նրա Առինջի տանը, որը խորհրդավորությամբ հայտարարվեց՝ «հանդիպում մասնավոր տարածքում»։
Այս մասին հայտարարել է ՄԱԿ ԳԱ-ի 68-րդ նստաշրջանի նախագահ Ջոն Էշի պաշտոնական ներկայացուցիչ Աֆաֆ Կոնջան:
«Անջատողականություն Ջավախքում երբեք չի եղել, ընդամենը 90-ականների սկզբին թերթերից մեկում նման մի առկայծում եղավ, որը, այո, անվանվեց սեպարատիզմ, սակայն հետագայում նման դրսևորումներ չեն եղել»:
Շաբաթ օրը Սերժ Սարգսյանի կողմից բացված «Մեգա Մեդ» բժշկական գործարանի 35 տոկոսը, ըստ «Հրապարակի» աղբյուրների, պատկանում է հենց Անդրանիկ Մանուկյանին, աոավել ստույգ՝ նրա որդի Դավիթ Մանուկյանին, որը համատեղությամբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է։
Բազայի հրամանատարության ներկայացուցչի խոսքերով՝ բազայում տեղակայված է երկու զորամաս:
Մարտի 17-ին, ժամը 20.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևան-Աշտարակ ճանապարհի 3-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 2000 թ. ծնված Վաղինակ Թադևոսյանին և 2001 թ. ծնված Լավրենտ Պետրոսյանին և դիմել փախուստի:
Պատժամիջոցների ցանկը հրապարակել է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը:
Մարտի 18-ին, ժամը 00.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի (Մ-2) ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածում Երևան-Թեհրան մեկնող իրանական «Ռոյալ Սաֆար» ընկերությանը պատկանող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնաբքի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ընդգծվում է, որ Մերձդնեստրի դրությունը կարող է վատթարանալ, եթե Մոլդովան ԵՄ-ի հետ ստորագրի Ասոցացման համաձայնագիրը:
Ադրբեջանական մամուլն արդեն որոշ ժամանակ է, ինչ գրում է նուրսիական սեկտային Էլնուր Ասլանովի պատկանելության մասին:
Մարտի 18-ին, ժամը 07.03-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մինաս Պապյան փողոցի թիվ 8 շենքի դիմաց քաղաքացի է ինքնահրկիզվում:
Ղրիմի թաթարների մեջլիսի նախագահ Ռեֆաթ Չուբարովը հայտարարել է, որ մարտի 16-ին Ղրիմում անցկացված «հանրաքվեի» ժամանակ գրանցվել են զանգվածային ընտրակեղծիքներ:
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի այգիները ուժեղ վարակված են կալիֆոռնիական, ավելի փոքր չափով՝ թուրանական վահանակիրներով: Կալիֆոռնիական վահանակրի վահանիկը կլոր է, 2 մմ տրամագրծով:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին՝ ժամը 09:30–ի դրությամբ, Սիսիանի ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է:
Պլանավորված է այն Թայվանի ռազմածովային ուժերի կազմում ներառել 2015 թվականի առաջին կեսին:
Ցուցակում առաջին նշված է Ղրիմի վարչապետ Սերգեյ Աքսենովի անունը:
Էշթոնն իրանական ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպել էր մարտի սկզբին իրականացրած իրանական այցի ընթացքում:
ՆԱՏՕ-ն վերագնահատում է Ռուսաստանի հետ իր հարաբերությունները՝ կապված Ուկրաինայի դեպքերի հետ:
Աղբյուրը տեղեկացրել է, որ թռիչքի ժամանակ հարբած ուղեւորները ծեծկռտուք են սկսել: Հրամանատարը որոշել է հարկադիր վայրէջք կատարել Աստարխանում:
«Առկա է տարբեր ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորություն: ԱՄՆ-ն չի բացառում պատժամիջոցների կիրառումը` ով էլ որ լինի»:
«Եթե նախկինում Ղրիմը խորհրդային, այսինքն` կուսակցական օրենքներով էր միավորվել Ուկրաինային` առանց ժողովրդին հարցնելու, ապա հիմա հենց ժողովուրդը որոշեց ուղղել այդ սխալը»:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 4 հոգի տեղափոխվել են հիվանդանոցներ:
Ոսկեգործության ոլորտի ազատ տնտեսական գոտին նախատեսվում գործարկել մինչև այս տարվա վերջ: Ինչպես 168.am-ի հետ զրույցում հավաստիացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը, ազատ գոտու կառավարիչը՝ Հայ ոսկերիչների միջազգային միությունն (AJA), ինքն է շտապում և աշխատանքները հնարավորինս արագ կավարտվեն:
«168 Ժամի» հարցին՝ ձկնաբուծության ծրագրի արդյունքում ինչքա՞ն շահույթ են ակնկալում, և գումարային արտահայտությամբ ինչքա՞ն վնաս այն կհասցնի Սևանին, Գ. Թադևոսյանը պատասխանեց, որ տարեկան 50 հազար տոննա կերի դեպքում մոտ այդքան ձուկ կստանան, կիլոգրամը 6000 դրամով եթե հաշվարկենք, կստացվի 300 մլրդ դրամ, մինչդեռ այդ կերի պատճառով Սևանի հատակին ազոտական ու ֆոսֆորական կուտակումներ կառաջանան, որը ծրագրի ողջ տևողության՝ 5 տարվա ընթացքում ահռելի զանգված կկազմի, լիճը կճահճանա:
Ես չգիտեմ աշխարհում որևէ ճանաչման գործընթաց, երբ որևէ պետություն ճանաչել է որևէ երկրի նոր շրջանի միացումը, նման բան չկա: Այդ առումով` կարծում եմ, որ Հայաստանը մեծագույն ցանկության դեպքում էլ չի կարող ճանաչել: Նույնն է, որ մենք ճանաչենք Ստավրոպոլի մարզը, Ալյասկան, Սիբիրը, դա ուղղակի անհեթեթություն է: Ներեցեք, Հայաստանն անգամ Լեռնային Ղարաբաղի անկախությունը չի ճանաչել, ի՞նչ Ղրիմի ճանաչման մասին կարող է խոսք լինել:
«Այդ քառյակի առանցքային ուժը ԲՀԿ-ն է, մի կուսակցություն, որի դիրքորոշումների մասով այդպես էլ ոչ մեկը չի կարողանում հասկանալ, թե դա ի՞նչ է, ոչ մեկը չգիտի` ո՞վ է այդ կուսակցության որոշումներն ընդունում, որտե՞ղ են դրանք ընդունվում»,- 168.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Մանվել Սարգսյանը` անդրադառնալով ոչ իշխանական չորս ուժերի` կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը:
Չափազանց վտանգավոր է Ղրիմի և ԼՂ-ի միջև համեմատություններ անցկացնելը, ինչով, ի դեպ, այս օրերին զբաղված են հայաստանյան բազմաթիվ հայտնի ու նորելուկ «քաղաքագետներ» ու «փորձագետներ»: