
ՄԱԿ ԳԱ-ն Ուկրաինայի վերաբերյալ լիագումար նիստ կգումարի մարտի 20-ին

Ռուսական ИТАР- ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ ԳԱ-ն Ուկրաինայի վերաբերյալ լիագումար նիստ է գումարելու մարտի 20-ին: Այս մասին հայտարարել է ՄԱԿ ԳԱ-ի 68-րդ նստաշրջանի նախագահ Ջոն Էշի պաշտոնական ներկայացուցիչ Աֆաֆ Կոնջան:
Վերջինիս խոսքերով՝ իրենք համապատասխան հրավերներն արդեն իսկ առաքել են անդամ երկրներին՝ ընդգծելով, որ ՄԱԿ ԱԳ-ի լիագումար նիստն անցկացվելու է հինգշաբթի: Նա մանրամասնել է, որ նիստը գումարվում է ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Յուր Սերգեևի պաշտոնական դիմումի հիման վրա:
ՄԱԿ ԳԱ-ում բանաձևերն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամաբ: Դրանք կրում են խորհրդատվական բնույթ և պարտադիր չեն համարվում կատարման համար: