
Պտղատու այգիները ուժեղ վարակված են վահանակիրներով

tesankyun.am-ը գրում է. Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի այգիները ուժեղ վարակված են կալիֆոռնիական, ավելի փոքր չափով՝ թուրանական վահանակիրներով: Կալիֆոռնիական վահանակրի վահանիկը կլոր է, 2 մմ տրամագրծով:
Այն ուժեղ վարակում է դեղձենուն, խնձորենուն, տանձենուն, ծիրանենուն, շլորենուն: «Նոյեմբերյանի այգեգործների միություն» ՀԿ նախագահ, «Հայկական միրգ» ՓԲ ընկերության Տավուշի մարզի գյուղատնտես Սպարտակ Զաքարյանն ասել է, որ կալիֆոռնիական վահանակրի էգը 2000-4000 հատ ձու է արտադրում, ձմռանը իր մարմնով փակում, պաշտպանում դրանք:
Էգն այդ կերպ ոչնչանալով՝ կյանք է տալիս մեծաքանակ սերնդի: Եթե ժամանակին դրա դեմ բուժումներ չեն կատարվում, ծառը ամբողջությամբ պատվում է վնասատուներով, մի տարվա մեջ ամբողջությամբ չորանում : Սպարտակ Զաքարյանը հայտնեց, որ դրանց դեմ պայքարի առաջին փուլը պետք է իրականացնել ծառերի բողբոջների ուռչելու ժամանակ, երկրորդ փուլը՝ մայիսին, ծառերի ծաղկաթափից հետո, երրորդը՝հուլիսին:
Թուրանական վահանակրի էգն ավելի փոքր թվով ձվեր է արտադրում: Ս. Զաքարյանի վկայությամբ՝ պտղատու այգու մեկ հեկտար տարածքում այդ վնասատուի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է 30-40 հազար դրամի բուժանյութ: Արդյունավետ են գերմանական եւ ճապոնական բուժամիջոցները:
Մանրամասներն` այստեղ