Բաժիններ՝

Թայվանը ջուրն է իջեցրել «ավիակիրների մարդասպանին»

Jane’s-ի փոխանցմամբ՝ թայվանյան Lung Teh Shipbuilding նավաշինական ձեռնարկությունը մարտի 14-ին ջուրն է իջեցրել «Տո Ցզյան» կորվետը, որը զինված է հականավային հրթիռներով: Թայվանի պաշտպանության նախարարությունը նավը որակել է «ավիակիրների մարդասպան»:

Նոր կորվետի ջրատարողությունը կազմում է 500 տոննա, երկարությունը՝ 60 մետր, լայնությունը՝ 14 մետր, առավելագույն արագությունը՝ 38 հանգույց, ընթացքի պաշարը՝ մոտ 2000 մղոն: Կորվետը զինված է Hsiungfeng III թևավոր հրթիռով, որոնք ունակ են զարգացնել 2300 կմ/ժամ արագություն և խոցել մինչև 150 կիլոմետր հեռավորության վրա ընկած թիրախները:

«Տո Ցզյանը» մոտ ժամանակներս կանցնի մի շարք փորձարկումներ: Պլանավորված է այն Թայվանի ռազմածովային ուժերի կազմում ներառել 2015 թվականի առաջին կեսին: Կորվետների կառուցման ծրագիրը Թայվանի կառավարությունը հաստատել է 2011 թվականին: Ծրագրի ֆինանսավորումը կազմում է 823.9 միլիոն դոլար: Պլանավորված է կառուցել ու զինված ուժերին հանձնել 11 նոր կորվետ:

pic_d43cc9cbc7d124ea552ef4bd46803ab8 pic_b9d0c7190f1c72ddbde1ec2e2b62a375

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս