Բաժիններ՝

Կանադան պատժամիջոցներ է սահմանել ռուս և ղրիմցի պաշտոնատար անձանց նկատմամբ

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կանադան պատժամիջոցներ է սահմանել 7 ռուս և 3 ղրիմցի պաշտոնատար անձանց նկատմամբ՝ գտնելով, որ նրանք պատասխանատու են Ուկրաինայի ճգնաժամի համար: Պատժամիջոցները նախատեսում են այդ անձանց կողմից Կանադա մուտք գործելու վրա արգելքի սահմանում և Կանադայում նրանց ակտիվների սառեցում:

Պատժամիջոցների ցանկը հրապարակել է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը: Ցուցակը գլխավորում է Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը: Ցուցակում ընդգրկվել են նաև Ղրիմի վարչապետ Սերգեյ Աքսենովը և խորհրդարանի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը:

Հարփերը մտադիր է առաջիկա շաբաթ այցելել Կանադա և հանդիպել Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ: Ամերիկյան ԶԼՄ-ներն ընդգծել են, որ դրանով իսկ նա կդառնա G8-ի անդամ երկրների առաջին ղեկավարը, ով Ղրիմի շուրջ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև հարաբերությունների սրումից հետո ժամանում է Կիև:

Նշվում է, որ Կանադայի 1.2 միլիոն քաղաքացի ունի ուկրաինական ծագում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31