Բաժիններ՝

Իլհամ Ալիևը պաշտոնանկ է արել Ադրբեջանի գյուլենականների ղեկավարին. Yeni Şafak

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ թուրքական հանրահայտ թերթերից Yeni Şafak-ն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հրամանով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության ու տեղեկատվական ապահովման բաժնի պետ Էլնուր Ասլանովի պաշտոնանկությանը:

Նյութը վերնագրված է հետևյալ կերպ. «Ալիևը պաշտոնանկ է արել Գյուլենի մերձակա մարդկանցից մեկին»: Հոդվածում ընդգծվում է, որ Էլնուր Ասլանովը հանդիսանում է ադրբեջանական նուրսիականների ղեկավարը: Թերթի տվյալներով՝ ադրբեջանական մամուլն արդեն որոշ ժամանակ է, ինչ գրում է նուրսիական սեկտային Էլնուր Ասլանովի պատկանելության մասին:

Նշվում է, որ Yeni Şafak թերթը պատկանում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի փեսային:

elnur_aslanov_111013

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31