
ԵՄ-ը հրապարակել է ռուս և ղրիմցի քաղաքական գործիչների ու զինվորականների «սև ցուցակը»

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ը երեկ հրապարակել է ռուս և զրիմցի պաշտոնյաների ցուցակը, որոնց նկատմամբ ղրիմյան հանրաքվեից հետո սահմանվել են պատժամիջոցներ: Ցուցակում առաջին նշված է Ղրիմի վարչապետ Սերգեյ Աքսենովի անունը:
Ապա գալիս են Ղրիմի Գերագույն խորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը, Ղրիմի Նախարարների խորհրդի ղեկավարի տեղակալ Ռուստամ Թեմիրգալիևը, Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատարությունից հեռացված ծովակալ Դենիս Բերզովսկին և այլք:
Ցուցակում ընդգրկվել են Ռուսաստանի Դաշնային խորհրդի 7 անդամներ՝ Վիկտոր Օզերովը, Վլադիմիր Ջաբարովը, Անդրեյ Կլիշասը, Եվգենի Բուշմանը, Նիկոլայ Ռիժկովը, Ալեքսանդր Տոտոնովը և Օլեգ Պանտելեևը:
Պետդումայի անդամներից ցուցակում ընդգրկվել են Սերգեյ Միրոնովը, Սերգեյ Ժելեզնյակը, Լեոնիդ Սլուցկին: Ցուցակը եզրափակում են ՌԴ Սևծովյան նավատորմի հրամանատար, փոխծովակալ Ալեքսանդր Վիտկոն, Արևմտյան ռազմական օկրուգի հրամանատար Անատոլի Սիդորովը և Հարավային ռազմական օկրուգի հրամանատար Ալեքսանդր Գալկինը: