
Ղրիմի հանրաքվեին մասնակցել է տեղի թաթարների միայն 0.54 տոկոսը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ղրիմի թաթարների մեջլիսի նախագահ Ռեֆաթ Չուբարովը հայտարարել է, որ մարտի 16-ին Ղրիմում անցկացված «հանրաքվեի» ժամանակ գրանցվել են զանգվածային ընտրակեղծիքներ, և որ դրան Ղրիմի թաթարների շրջանում մասնակցել է ընտրողների 0.54 տոկոսը:
Չուբարովի խոսքերով՝ կիրակի Ղրիմի թաթարներից ընտրատեղամասեր են եկել 1000 ընտրող, մինչդեռ ընտրելու իրավունք ունեցող Ղրիմի թաթարների ընդհանուր քանակը կազմել է 185.000 մարդ:
Ընդհանուր առմամբ, Ղրիմում մարտի 16-ի հանրաքվեին մասնակցել է 1.274.096 մարդ՝ ընտրելու իրավունք ունեցողների 83.11 տոկոսը: Քվեարկության մասնակիցների 96.77 տոկոսը կողմ է արտահայտվել Ռուսաստանին միանալուն: