Մարտի 8-ին, ժամը 14.09-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները արգելափակվել են Երևանի Գալշոյան փողոցի թիվ 18 շենքի վերելակում. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մենկել մեկ մարտական հաշվարկ:
«Լավ են անում, իրենց գործն է, թող հավաքվեն, զրուցեն, կոնսուլտացիա, կոնսոլիդացիա անեն, ինչ ուզում են անեն, ազատ են, մենք ժողովրդավարական երկիր ենք, որևէ մեկի կամքին չենք բռնանում, ընդդիմադիր հայացքների համար որևէ մեկին չենք հալածում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն՝ անդրադառնալով ԲՀԿ-ՀՅԴ հանդիպմանը:
«ԱԱ Աուկցիոն» կերպարվեստի կենտրոնը և www.Hi -artonline.com նախագիծը մարտի 7-ին «Ոսկե դար» պատկերասրահում ներկայացրեցին երկու ուշագրավ ցուցահանդես: Թեև նախագծերը ժամանակագրության, ոճային առանձնահատկություններով և թեմատիկ բովանդակությամբ շատ տարբեր էին, այդուհանդերձ՝ գրագետ համադրման արդյունքում՝ երկու ցուցահանդեսները միևնույն պատկերասրահում ցուցադրելն ընդհանուր կոնտեքստի մեջ ճշգրիտ ներկայացրեց արվեստի պատմության շարունակական տենդենցները: Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում իրականացված «Հայ նկարիչները Ֆրանսիայում. 20-րդ դար» […]
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 8-ին, այցելել է «Նաիրի» բժշկական կենտրոնում գտնվող սպարապետ Վազգեն Սարգսյանի մորը՝ տիկին Գրետային:
Մենք բնավ ցանկություն չունենք մարդկանց ապակողմնորոշելու: Եթե Դուք հավատում եք, որ Ձեր այսօրվա գումարները 23-45 տարի հետո թոշակի տեսքով կվերադարձվեն Ձեզ, ապա համարեք, որ Դուք ճիշտ եք վարվել ֆոնդ ընտրելիս: Մենք նախընտրում ենք ինքնուրույն տնօրինել մեր միջոցները՝ թույլ չտալով որևէ ոտնձգություն մեր սեփականության նկատմամբ, և ոչ ոք չի կարող մեզ համոզել հակառակը:
Սաակաշվիլին նաև ներկայիս Ռուսաստանը համեմատել է հիտլերյան Գերմանիայի հետ, որը էթնիկ գերմանացիներին պաշտպանելու պատրվակի ներքո օկուպացրել է Եվրոպայի երկրները (մասնավորապես Չեխոսլովակիան):
Այս գեղեցիկ օրը ցանկանում եմ արտահայտել իմ խորին երախտագիտությունն ու հիացմունքը մեր հայրենիքի հզորացման, ազգային հարուստ ավանդույթների պահպանման եւ սերունդների հայեցի դաստիարակության գործում ձեր անձնական ներդրման համար:
Հեռախոսազրույցների գաղտնալսումները մեկնարկել են 2013 թվականի գարնանը:
Միայն հայ կնոջը բնորոշ անսպառ բարությամբ, տարատեսակ դժվարություններին դիմակայելու և հաղթահարելու ունակությամբ, անհատնում լավատեսությամբ դուք հանդիսանում եք հայ ընտանիքի հիմնասյունն ու արժանի եք ամենաբարձր գնահատականի: Մեր ազգի պատմության ընթացքում մշտապես մեծ է եղել ձեր դերակատարումը մեր հաղթանակների, մեր ձեռքբերումների, մեր երկրի շենացման ու բարգավաճման գործում:
Թանկագին կանայք, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ: Այս օրը մենք առանձնահատուկ ջերմությամբ ենք լցվում մեզ շրջապատող կանանց` մեր մայրերի, տատիկների ու քույրերի, կանանց ու դուստրերի նկատմամբ, փորձում արտահայտել մեր սերն ու հարգանքը, լինել ավելի ուշադիր ու հոգատար:
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Մագնուսոնը հայտարարել է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
«Նրան՝ որպես հետախուզվողմ արտաքսել են Հայաստան, որից հետո «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 7-ին՝ ժամը 16:45-ին, Կրասնոյարսկ-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել»
«Երեկ կեսօրին ինքը մորը զանգել է, հարցրել է՝ ոնց են ու ասել, որ կվերադառնա։ Ինքն էլ հոր հետ է եղել, բայց հերը չի գնացել, մտածել են հերթով մնան անասունների մոտ։ Մենք այսքանը գիտենք՝ ուրիշ որևէ բան ասել ես հիմա չեմ կարող։ Մինչև երեկ երեկոյան փնտրել ենք, բայց արդեն համոզվեցինք, որ գերի է ընկել»։
Իլարիոնովի խոսքերով` այդ պլանի իրագործումը մեկնարկել է 2013 թվականի ամռանը:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գոծողությունների արդյունքում՝ առաջնագծում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է:
ՄԱԿ ԱԽ-ի նախորդ բոլոր նիստերը ցույց են տվել, որ ռուսական կողմի ելույթների հռետորիկան չի դիմանում որևէ քննադատության:
Ժամը 02:00-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ավտոկայանի դիմաց, Երևան քաղաքի Աղբյուր Սերոբի 11/1 շենքի բնակիչ, 22-ամյա Տիգրան Մարգարյանը իր կողմից վարած Վազ 21723 մակնիշի 01 TT 014 համարանիշի ավտոմեքենայով բախվել է պողոտայի բաժանարար երկաթե ճաղավանդակներին, այնուհետ հարվածել նշված ճանապարհով ընթացող Երևանի բնակիչ, 50-ամյա Արա Դանիելյանի վարած BYD մակնիշի Տ019 համարանիշի ավտոմեքենային:
Լուսո Խորան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում սիրելի տիկնանց և օրիորդաց` մարտի 8-ի առիթով: Գարնանամուտին, բնության զարթոնքի այս օրերին մարտի 8-յան տոնը խնդություն է հավելում մարդկանց սրտերին` առանձնահատուկ կարևորելով կանանց լուսավոր առաքելությունը աշխարհում:
Մունն ուկրաինական իշխանություններին, այդ թվում նաև Ղրիմի իշխանություններին կոչ է արել հանդարտություն պահպանել այդ հարցում:
Աղաս Երևանսկին ՌԴ-ում մի քանի անգամ ազատազրկվել է տարբեր հանցագործությունների համար, իսկ ՀՀ-ում մեղադրվում էր խարդախության մեջ և Մալաթիա-Սեբաստիա համայնքի ոստիկանության բաժնի կողմից հետախուզման մեջ էր գտնվում 2003 թվականից։
Այս մասին պաշտոնապես հայտարարել է Մադուրոյի աշխատակազմը:
«400 միլիոն պարտք ունեն, հիմա ասում են՝ ռուսները գալու են 500 միլիոն փող ներդնեն, որ ի՞նչ անեն: Պարտքը տան 400 միլիոնի, էն 100 միլիոնը ի՞նչ անեն, իրար մեջ կիսեն, թողնեն գնա՞ն»,- տարակուսանքով հայտարարել է թերթի զրուցակիցը:
Այս մասին Ռոգոզինը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում` նման կերպ արձագանքելով այն տեղեկությանը, որ Կանադան երկրից արտաքսում է բոլոր ռուս զինծառայողներին:
Մարտի 8-ին, ժամը 11.23-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Կամարիս գյուղ տանող ավտոճանապարհին առաջացել են փոսեր:
Մարտի 8-ին, ժամը 04.16-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Բորյան 1-ին փողոցի թիվ 6 ա տանը:
Կլիչկոն ԵՄ-ին կոչ է արել շուտափույթ Ուկրաինայի հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը:
«Ոչ, էդպիսի բան չկա: Ես բետոնի գործ եմ անում, և բետոնի գործ անելը որևէ կապ չունի «Միկա ցեմենտի» հետ: Գործարան գնելն ու բետոնի գործ անելը լրիվ տարբեր հասկացություններ են»:
ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց տեղեկությունը՝ հավելելով, որ վթարի ենթարկվածը Երևանամերձ զորամասերից մեկում ծառայող, ենթասպա Եսայի Եսայանն է:
Տուրչինովը երեկ ստորագրել է հանրաքվեի նշանակման մասին Ղրիմի Գերագույն խորհրդի ընդունած որոշման կասեցման մասին հրամանը:
Շնորհավորում եմ Մարտի 8-ի` գարնան եւ կանանց տոնի առթիվ: Սիրելի՛ գործընկերուհիներ, դուք մեզ հետ հավասար կրում եք ոստիկանի պատասխանատու ու պատվավոր աշխատանքի բոլոր դժվարությունները: Մաղթում եմ ձեզ արդյունավետ աշխատանք, անմնացորդ ծառայություն օրենքին եւ ժողովրդին: