Բաժիններ՝

Ռոգոզինը սպառնացել է հրաժարվել ՌԴ-ում կանադական ինքնաթիռների արտադրությունից

Lenta.ru-ի փոխանցմամբ` Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը կասկածի տակ է դրել Ռուսաստանում կանադական Bombardier ինքնաթիռների արտադրություն ծավալելու անհրաժեշտությունը: Այս մասին Ռոգոզինը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում` նման կերպ արձագանքելով այն տեղեկությանը, որ Կանադան երկրից արտաքսում է բոլոր ռուս զինծառայողներին:

Ռոգոզինը չի բացառել, որ Ռուսաստանը կանադական ինքնաթիռի փոխարեն կարող է նախապատվություն տալ եվրոպական ինքնաթիռներից մեկին: Ավելի վաղ պլանավորված էր Չելյաբինսկում սկսել Q400 մոդելի քաղաքացիական ինքնաթիռների արտադրություն: Գործարանը «Ռոստեխ» պետական կորպորացիայի հետ համատեղ կառուցելու էր Bombardier-ը: Ներդրումների ծավալը պետք է կազմեր 100 միլիոն դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31