Ձերբակալվել է «օրենքով գող» Աղաս Երևանսկին. «Ժամանակ»

«Ժամանակի» տեղեկություններով՝ Ռուսաստանից Երևան է բերման ենթարկվել 1972թ. ծնված Աղասի Ադամյանը, որը հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գող» Աղաս Երևանսկին է։ Նա օրենքով գող է թագադրվել ռուսական ազատազրկման վայրերից մեկում։ Աղաս Երևանսկին ՌԴ-ում մի քանի անգամ ազատազրկվել է տարբեր հանցագործությունների համար, իսկ ՀՀ-ում մեղադրվում էր խարդախության մեջ և Մալաթիա-Սեբաստիա համայնքի ոստիկանության բաժնի կողմից հետախուզման մեջ էր գտնվում 2003 թվականից։

Կարդացեք «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31