Բաժիններ՝

Տուրչինովը դիմել է Սահմանադրական դատարանին` կապված Ղրիմի հանրաքվեի հետ

ZN.UA-ի փոխանցմամբ` Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը դիմել է Սահմանադրական դատարանին` կապված Ղրիմի Գերագույն ռադայի հայտարարած հանրաքվեի հետ: Տուրչինովի խոսքերով` հանրաքվեի նշանակումը չի համապատասխանում Ուկրաինայի սահմանադրությանը:

Ղրիմի Գերագույն խորհուրդը հինգշաբթի որոշում էր ընդունել ինքնավարությունը Ռուսաստանի կազմում ներառելու մասին, ինչպես նաև դիմել էր Ռուսաստանի նախագահին ու Դաշնային խորհրդին` առաջարկելով սկսել Ղրիմը` որպես սուբյեկտ, Ռուսաստանի կազմում ներառելու ընթացակարգերը:

Բացի այդ, Ղրիմի Գերագույն խորհուրդը որոշում էր ընդունել այս տարվա մարտի 16-ին Ղրիմի ինքնավար հանրապետության կարգավիճակի շուրջ հանրաքվե անցկացնելու մասին: Ուկրաինայի ԿԸՀ-ը հայտարարել է, որ գործող օրենսդրությամբ անհնար է տեղական հանրաքվեների անցկացումը:

Ուկրաինայի արդարադատության նախարարությունը նույնպես ապօրինի էր ճանաչել Ղրիմում հանրաքվե անցկացնելու մասին որոշումը` ընդգծելով, որ դա համազգային հանրաքվեի հարց է: Տուրչինովը երեկ ստորագրել է հանրաքվեի նշանակման մասին Ղրիմի Գերագույն խորհրդի ընդունած որոշման կասեցման մասին հրամանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս