
Հրդեհ` Գյումրի քաղաքում

Մարտի 8-ին, ժամը 04.16-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Բորյան 1-ին փողոցի թիվ 6 ա տանը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.54-ին, մարվել` 05.20-ին:
Լ. Գ.-ին պատկանող տան բակում այրվել են խորդանոցի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 3 քմ) և կուտակված աղբ (մոտ 3 քմ):
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն