«Ես բետոնի գործ եմ անում» Ա. Օսկանյան. «Ժամանակ»

«Այդպիսի բան չկա, դրանք սուտ լուրեր են: Ես ոչ մի կապ չունեմ «Միկա ցեմենտ»-ի հետ»,- «Ժամանակին» երեկ ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի որդին՝ Արա Օսկանյանը:

Նա դեռևս անցած տարի «Ժամանակի» հետ զրույցում ասել էր, որ «բետոնի գործ» է անում, «Միկա ցեմենտից», «Արարատ-ցեմենտից» էլ ցեմենտ է գնում և օգտագործում բետոնի արտադրության մեջ: Ավելի ուշ լուրեր շրջանառվեցին, որ Արա Օսկանյանը ձեռք է բերել «Միկա ցեմենտը»: «Ոչ, էդպիսի բան չկա: Ես բետոնի գործ եմ անում, և բետոնի գործ անելը որևէ կապ չունի «Միկա ցեմենտի» հետ: Գործարան գնելն ու բետոնի գործ անելը լրիվ տարբեր հասկացություններ են»,- ասաց կրտսեր Օսկանյանը:
Վերջինից հետաքրքրվեցինք նաև, թե հաջողվե՞լ է հավաքել այն գումարը որն անհրաժեշտ էր քաղաքականություն մտնելու համար, սակայն նա անջատեց հեռախոսը՝ ասելով, թե հանդիպման է:

Կարդացեք «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս