Բաժիններ՝

Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը` մարտի 8-ի կապակցությամբ

Սիրելի՛ կանայք, մայրեր և քույրեր,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ` տարվա ամենագեղեցիկ ու գարնանային տոնի կապակցությամբ։ Միայն հայ կնոջը բնորոշ անսպառ բարությամբ, տարատեսակ դժվարություններին դիմակայելու և հաղթահարելու ունակությամբ, անհատնում լավատեսությամբ դուք հանդիսանում եք հայ ընտանիքի հիմնասյունն ու արժանի եք ամենաբարձր գնահատականի: Մեր ազգի պատմության ընթացքում մշտապես մեծ է եղել ձեր դերակատարումը մեր հաղթանակների, մեր ձեռքբերումների, մեր երկրի շենացման ու բարգավաճման գործում:

Գարնանաբույր այս տոնի կապակցությամբ ուզում եմ հատուկ շնորհավորել մեր սահմանների անառիկությունը պաշտպանող բոլոր զինվորների մայրերին, ովքեր սրտատրոփ սպասում են իրենց զավակների վերադարձին: Թո՛ղ մեր գարունները միշտ խաղաղ լինեն, իսկ հայ կնոջ աչքերը մշտապես փայլեն երջանկությունից: Հայ կինն արժանի է մեծ սիրո, ընտանեկան անամպ երջանկության ու մեծարանքի:  Նորից ու նորից շնորհավորելով գեղեցիկ այս տոնի կապակցությամբ` մաղթում եմ, որ միշտ շրջապատված լինեք սիրով ու ջերմությամբ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության  նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի գրասենյակ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31