«Գերեվարված Արսեն Խոջոյանի ընտանիքը ծանր վիճակում է ապրում․ յոթ երեխա են, մեծն ինքն է». galatv.am
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 22-ամյա Արսեն Խոջոյանը, անցնելով Ադրբեջանի հետ սահմանը, գերեվարվել է:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը նշել է, որ վերջին անգամ երիտասարդը երեկ կեսօրին է զրուցել մոր հետ, որից հետո նրա մասին տեղեկություններ այլևս չեն ստացվել․
«Երեկ կեսօրին ինքը մորը զանգել է, հարցրել է՝ ոնց են ու ասել, որ կվերադառնա։ Ինքն էլ հոր հետ է եղել, բայց հերը չի գնացել, մտածել են հերթով մնան անասունների մոտ։ Մենք այսքանը գիտենք՝ ուրիշ որևէ բան ասել ես հիմա չեմ կարող։ Մինչև երեկ երեկոյան փնտրել ենք, բայց արդեն համոզվեցինք, որ գերի է ընկել»։
Գյուղապետի հավաստիացմամբ՝ երիտասարդը ոչխարներին էր տարել և հնարավոր է, որ մոլորվել է, շփոթվել է․ «Խաղողի այգիներ կան ու հնարավոր է՝ դրանց մոտով է հատել։ Հստակ որևէ բան ասել չեմ կարող։ Ինչ վերաբերում է երիտասարդի ընտանիքին, ապա չափազանց ծանր վիճակում են ապրում․ յոթ երեխա են, մեծն ինքն է 22 տարեկան, իսկ փոքրը երեք տարեկան է։ Հանգիստ մարդիկ են՝ հերն էլ, ինքն էլ անասուն են պահում փողով՝ 20-30 հազար դրամի հույսին։ Խելոք երեխա է, համեստ, դաստիարակված ընտանիք են»։
Մանրամասներն` այստեղ