
Ուկրաինայում համաներման մասին օրենքն արդեն կիրառվել է «Եվրամայդանի» 15 մասնակցի նկատմամբ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ «Եվրամայդանի» մասնակիցներին քրեական պատասխանատվությունից ազատել նախատեսող օրենք արդեն իսկ կիրառվել է նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբերին տեղի ունեցած բողոքի զանգվածային ակցիայի 15 մասնակցի նկատմամբ:
Այս մասին հայտնել է Կիևի դատախազության մամուլի ծառայությունը: Առաջիկա շաբաթվա ընթացքում դատարանները կդիտարկեն մյուս ցուցարարներին համաներելու հարցը: Ուկրաինայի խորհրդարանը համաներման մասին օրենքն ընդունել է այս տարվա հունվարի 29-ին, իսկ «Եվրամայդանը» մեկնարկել է նախորդ տարվա նոյեմբերի 29-ին:
Նշվում է, որ այս պահին ընթացքի մեջ է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի հանդիպումն Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ: Այդ հանդիպումից հետո Էշթոնը վերստին կհանդիպի ուկրաինական ընդդիմության առաջնորդների հետ: