
Բակո Սահակյանը այցելել է մայրաքաղաքում գործող մի շարք արտադրամասեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 5-ին այցելել է մայրաքաղաքում գործող տեքստիլ, կարի, գորգի եւ բրդի մշակման արտադրամասեր եւ ծանոթացել նրանց աշխատանքներին:
Երկրի ղեկավարը նաեւ այցելել է թեթեւ արդյունաբերության մի շարք նոր բացվելիք արտադրամասեր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոն: Նախագահը կարեւորել է արդյունաբերության տարբեր ճյուղերի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը՝ նշելով, որ այդ ուղղություններն ունեն լուրջ հեռանկար եւ հնարավորություն են տալիս դուրս գալ միջազգային շուկա մրցունակ արտադրանքով` միաժամանակ ապահովելով նոր աշխատատեղեր մայրաքաղաքում:
Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` աշխատանքները պատշաճ մակարդակով իրականացնելու ուղղությամբ:
Նախագահին ուղեկցում էին ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: