Թուրքիան ստացել է AWACS տիպի առաջին հետախուզական ինքնաթիռը (տեսանյութ)
Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբվ՝ ամերիկյան Boeing ընկերությունը Թուրքիային է հատկացրել վաղ զգուշացման, հետախուզական AWACS ինքնաթիռներից առաջինը: Ավելի քան 10 տարի առաջ մեկնարկած ծրագրի շրջանակներում նախատեսված է գնել 4 հատ AWACS:
Ներկայումս Թուրքիայի իշխանություններն ու ամերիկյան ընկերությունը քննարկում են պատժամիջոցների հարցը՝ կապված ամերիկյան ընկերության կողմից ծրագրի իրագործումն ուշացնելու հետ:
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարությունն ու ռազմաօդային ուժերը միաժամանակ հայտարարել են, որ առաջին AWACS-ը Թուրքիա է ժամանել փորձարկումների համար: Փորձարկումներից հետո այն կհամալրի Թուրքիայի ռազմաօդային ուժերի սպառազինությունը:
Պլանավորված է, որ այդ արարողակարգը տեղի կունենա փետրվարի 21–ին, Քոնիայի ավիաբազայում: Թուրքական կողմն ամերիկյան Boeing ընկերության հետ 4 AWACS-ի գնման մասին պայմանագիրը ստորագրել է 2003 թվականին՝ վճարելով 1.6 միլիարդ դոլար: Թուրքիան առաջին AWACS-ը պետք է ստանար 2008 թվականին:
Awacs ինքնաթիռի անձնակազմը բաղկացած է 10 հոգուց, ինքնաթիռի առավելագույն վեր բարձրանալը կազմում է 40.000 ոտնաչափ, թռիչքի առավելագույն հեռահարությունը՝ 7000 կիլոմետր, արագությունը՝ 850 կմ/ժամ, դիտարկման (վերահսկման) շառավիղը՝ 350 կիլոմետր՝ 360 աստիճանով թեքվելու հնարավորությամբ, առանց մատակարարման օդում մնալու ժամկետը՝ 10 ժամ: