
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5–ին` ժամը 17.30–ի դրությամբ, Գորիս–Կապան ճանապարհահատվածում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: