Բաժիններ՝

Կլիմայի փոփոխության ռիսկերը և հարմարվողականության խնդիրները Հայաստանում

Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ) հիմնադրամը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ փետրվարի 4-ին Երևանում կազմակերպել էր «Կլիմայի փոփոխության ռիսկերի և հարմարվողականության խնդիրները Հայաստանում» սեմինար-խորհրդակցություն:

Հանդիպման նպատակն էր ներկայացնել «Կլիմայական ռիսկերի կառավարումը Հայաստանում» հաշվետվությունը, որը մշակվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Ճգնաժամերի կանխման և վերականգնման գործակալության «Կլիմայական ռիսկերի կառավարման» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում, ինչպես նաև ներկայացնել և քննարկել «Տեղական զարգացման բարելավված պլանավորման միջոցով կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմումը գյուղական համայնքներում» նոր մեկնարկվող ծրագիրն ու նախատեսված գործողությունները:

Սեմինար-խորհրդակցությանը ներկա էին 60-ից ավելի մասնակից, որոնք ներկայացնում էին ՀՀ պետական կառավարման համակարգը, մարզպետարանները, գիտական և կրթական հաստատությունները, ինչպես նաև ոլորտում գործունեություն ծավալող միջազգային կառույցները, հիմնադրամները և հասարակական կազմակերպությունները:
Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ մայոր Նիկոլայ Գրիգորյանը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի բնապահպանական ծրագրերի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը և ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանը:
Սեմինարին զեկույցներով հանդես եկան ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության պետի տեղակալ Համլետ Մելքոնյանը, ՄԱԶԾ ԱՌՆ ծրագրի համակարգող Արմեն Չիլինգարյանը և այլոք:

Առանձին զեկուցմամբ ներկայացվեցին «Տեղական զարգացման բարելավված պլանավորման միջոցով կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմումը գյուղական համայնքներում» նոր մեկնարկած ծրագիրը, ինչպես նաև միջազգային ու հասարակական կազմակերպությունների փորձը, կլիմայի փոփոխության ռիսկերի հետ առնչվող ծրագրերի հիմնական արդյունքները և բացահայտված խնդիրները:

Ծավալվեց արդյունավետ քննարկում կլիմայի փոփոխության ռիսկերի հասցեագրման խնդիրների և ծրագրերի միջև ապագա համագործակցության ուղիների վերաբերյալ:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս