
Հայաստանն ու Արցախը՝ կայանալիք Fitur զբոսաշրջային տարեկան ցուցահանդեսին

Ս.թ. հունվարի 22-26-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը տեղական զբոսաշրջային 5 ընկերությունների հետ համատեղ կներկայացնի Հայաստանը Մադրիդում կայանալիք Fitur միջազգային զբոսաշրջային տարեկան ցուցահանդեսին:
Միևնույն տաղավարի ներքո կներկայացվի նաև Արցախի Հանրապետությունը:
Այս տարի նախատեսվում է 167 երկրների շուրջ 10 հազ. զբոսաշրջային ընկերությունների, ավելի քան 110 հազ. առևտրային գործակալների և 92 հազար այցելուների մասնակցությունը ցուցահանդեսին:
Հայաստանի և Արցախի գրավիչ ու բազմաբնույթ զբոսաշրջային նկարագրի ձևավորման նպատակով այցելուներին կտրամադրվեն գովազդային նյութեր և քարտեզներ իսպաներեն լեզվով: