Բաժիններ՝

Այսօր վաղ առավոտյան մահացած զինվորը 1 շաբաթ առաջ էր զինվորագրվել

Վաղ առավոտյան Վաղարշապատի հիվանդանոցում մահացած ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Էդիկ Լյովայի Շահնազարյանը Տավուշի մարզի Կոթի գյուղից էր: Բանակ զորակոչվել էր հունվարի 13-ին Նոյեմբերյանի զինկոմիսարիատից: Ծառայության է անցել Էջմիածնի N զորամասում:

Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է, որ ամբողջ գյուղը ցնցված է: Գյուղապետին նույնպես փոխանցել են, որ հիվանդության պատճառով է մահացել ընդամենը մեկ շաբաթ ծառայած զինվորը:

«Առողջական վիճակի մասին մանրամասներ չգիտեմ, բայց որքան տեղեկացված եմ, նա առողջական խնդիրներ չուներ: Ասում են՝ հիվանդության հետևանքով է մահացել, շատ արագ սրացել է հիվանդությունը, բայց ուրիշ ոչ մի բան»,- ասել է նա՝ հավելելով, որ չգիտի, թե ինչ հիվանդության:

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031