Բաժիններ՝

Ասադը պատրաստ է առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ կմասնակցի առաջիկա նախագահական ընտրություններին, որոնք երկրում պետք է անցկացվեն այս տարի.

«Ես կարծում եմ, որ ոչինչ չի կարող խանգարել ինձ՝ առաջադրելու համար սեփական թեկնածությունը, և եթե հասարակական կարծիքն իմ կողմից լինի, ես չեմ տատանվի որևէ վայրկյան: Կարելի է ասել, որ ավելի քան հավանական եմ համարում իմ մասնակցությունն ընտրություններին»:

Ասադն այս մասին հայտարարել է Սիրիայի վերաբերյալ «Ժնև 2» միջազգային կոնֆերանսի շեմին, որի անցկացումը պլանավորված է հունվարի 22-ին:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա մայիսին ամերիկյան ԿՀՎ-ի պատրաստած զեկույցում նշված էր, որ եթե Սիրիայի նախագահ Բաշար Ասադն իր թեկնածությունն առաջադրի 2014 թվականին Սիրիայում կայանալիք նախագահական ընտրություններում, ապա նրա օգտին կքվեարկի այդ երկրի քաղաքացիների 75 տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս