Զինծառայող Մհեր Խլղաթյանի գործով ձերբակալվել են երկու զինծառայողներ

ԼՂՀ Քարվաճառի տարածքում գտնվող զորամասերից մեկից զինվորական հոսպիտալ տեղափոխված Մհեր Խլղաթյանի գործով կա երկու ձերբակալված: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը: Վերջինիս խոսքով՝ ձերբակալվել են նույն զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահե Օհանյանը, ինչպես նաև բուժծառայության պետ, բուժծառայության կապիտան Արման Թադևոսյանը:

Մերի Սարգսյանի խոսքով՝ նշված երկու անձիք ձերբակալվել են մի խումբ անձանց կողմից ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով (ՀՀ քրեական օրենսգրքի 3581  3-րդ մասի 1-ին կետ):

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031