
Սիրուշոն ներկայացվել է World Music Awards-ի երեք անվանակարգում՝ լավագույն երգչուհի, երգ և տեսահոլովակ

Ապրիլ ամսին տեղի կունենա ամենամյա համաշխարհային երաժշտական մրցանակաբաշխությունը՝ World Music Awards, որին մասնակցում են աշխարհի լավագույն արտիստները բոլոր աշխարհամասերից՝ Ամերիկա, Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Օվկիանիա: Այս տարի նոմինանտների շարքում ընդգրկված է նաև Սիրուշոն, որպես եվրոպական արտիստ: Այս մասին տեղեկանում ենք Սիրուշոյի ֆեյսբուքյան էջից։
Սա առաջին դեպքն է, երբ Հայաստանից ներկայացուցիչ է ներգրավված այս համաշխարհային մրցանակաբաշխությանը:
Սիրուշոն ներկայացված է երեք անվանակարգերում՝
Լավագույն երգչուհի
Լավագույն երգ (PreGomesh)
Լավագույն տեսահոլովակ (PreGomesh)
«Այս մրցանակաբաշխությանը ներկայացված լինելը մեզ համար արդեն մեծ նվաճում է:Ցանկացողները կարող են քվեարկել Սիրուշոյի օգտին World Music Awards-ի պաշտոնական կայքում»,– ասվում է Սիրուշոյի ֆեյսբուքյան էջում: