Իրանի նախագահն ու Իսրայելի վարչապետը Դավոսում կմասնակցեն Համաշխարհային տնտեսական ֆորումի նիստին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մասնակցելու են հունվարիի 22-25-ին Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումի (WEF) 44-րդ նիստին:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է WEF-ի հիմնադիր Կլաուս Շվաբը: Նրա խոսքերով՝ նիստին իրենց մասնակցությունը հաստատածների թվում է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, ով հունվարի 22-ին պետք է մասնակցի Սիրիայի վերաբերյալ «Ժնև 2» միջազգային կոնֆերանսին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031