Բաժիններ՝

Մոլդովան գաղտնի բանակցություններ է վարում ՆԱՏՕ-ին ինտեգրվելու շուրջ. Պուշկով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոլդովան գաղտնի բանակցություններ է վարում ՆԱՏՕ-ին ինտեգրվելու շուրջ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում այսօր գրել է Ռուսաստանի Պետդումայի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը:

Նա նշել է, որ այդօրինակ բանակցությունները հակասում են Մոլդովայի Սահմանադրությանը, և որ բնակաչության մեծ մասը դեմ է դրանց: Պուշկովի խոսքերով՝ իրենք այդ մասին իրազեկվել են Մերձդնեստրիեից: Պուշկովը, սակայն, հրաժարվել է մանրամասներ հաղորդել բանակցությունների մասին:

Նախորդ տարվա նոյեմբերին Մոլդովան ԵՄ-ի հետ նախաստորագրել էր Ասոցացման համաձայնագիրը, որի ստորագրումը պլանավորված է այս տարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031