Իմ ճանաչած Ռոբերտ Քոչարյանը սքողված կամ դավադիր ձևով չպետք է մտնի քաղաքականություն. yerkir.am

Yerkir.am-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցների վերաբերյալ  Գալուստ Սահակյանն ասել է, թե ցանկացած քաղաքացի կարող է իր կարծիքն ունենալ, բայց Ռոբերտ Քոչարյանի խոսքը վերաբերում է ոչ ոքի, իսկ նրա որակումները սկզբունքորեն չեն կարող ընդունելի լինել որևէ հանրապետականի համար: Քննադատել կարելի է ցանկացած աշխատանք, բայց ըստ Գալուստ Սահակյանի, Հանրապետական կուսակցության գլխավորությամբ աշխատանքները արվել են ոչ թե ցանկությունների, այլ` հնարավորությունների սահմաններում:

«Եթե խոսքը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի խոսքում տեղ գտած դարձվածներին, կարծում եմ, կարելի էր քաղաքական տրամաբանությանը մոտ լեքսիկոն օգտագործել: Չէի ցանկանա նրան տեսնել այդպես փթով խոսողների դաշտում»,- ասել է նա:

«Չեմ ուզում, որ մի կաթիլ մեղրի պատմությունը դառնա, որովհետև քաղաքական դաշտը հարմարացման պրոցեսի մեջ է, չի կարելի այդ ամայության մեջ ենթադրյալ օազիսներ փնտրել: Այսօր մենք ավելի լավ իրավիճակում ենք գտնվում միջազգային արենայում»,- ասել է Գալուստ Սահակյանը:

Նաև հավելել է. «Թիրախ դարձնել վարչապետին, նրան սիրել կամ չսիրել քաղաքական առօրյայում, մենք դրա կողմնակիցը չենք: Իմ ճանաչած Ռոբերտ Քոչարյանը սքողված կամ դավադիր ձևով չպետք է մտնի քաղաքականություն»:

Գալուստ Սահակյանի կարծիքով` Ռոբերտ Քոչարյանը այս հարցազրույցներով հանդես չի եկել որպես քաղաքական գործիչ, որովհետև դա կնշանակեր ակտիվ դիրքորոշման արտահայտում բոլոր կարևոր հարցերի նկատմամբ, իսկ հարցազրույցը անգամ ուշացած դիրքորոշում է: «Բոլոր նախորդ նախագահները լռում են, հետո չլռելու ճանապարհն է գալիս: Դա ճանապարհ չէ, դրա հետևանքներն էլ դրական չեն կարող լինել»,- ասել է նա:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս