ՆԱՏՕ-ն ու Ադբեջանը քննարկել են երկխոսության ու համագործակցության խորացման հարցը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն այսօր Բրյուսելում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ռասմուսենը կարևորել է Ադրբեջանում բարեփոխումների իրագործումը և ՆԱՏՕ-ի ու Ադրբեջանի միջև երկխոսության ու համագործակցության խորացումը:

Ռասմուսենը հայտարարել է, որ Ալիևի հետ քննարկել է ՆԱՏՕ-Ադրբեջան ձևաչափով համագործակցության ամրապնդման եղանակները, ինչը վերաբերում է նաև քաղաքական երկխոսության խորացմանը: Ռասմուսենն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն բարձր է գնահատում Աֆղանստանի հարցում Ադրբեջանի ցուցաբերած աջակցությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031